Եթե ուզում եք լավացնել հիշողությունը, ազատվել ականջների աղմուկից և կարգավորել արյան ճնշումը, ապա հետևեք այս խորհուրդներին:
Արյունատար անոթների միջոցով թթվածինը և սննդանյութերը մատակարարվում են բոլոր օրգաններին, այդ թվում նաև գլխուղեղին: Ցավոք, տարիքի հետ անոթների էլաստիկությունը նվազում է, իսկ արյունը սկսում է ավելի դժվար անցնել:
Հիշողության վատացումը, ականջների աղմուկը, գլխացավերը, բարձր ճնշումը և քրոնիկ հոգնածությունը՝ ահազանգեր են, որոնք ուղարկում է ուղեղը՝ պահանջելով մաքրել անոթները և կանխարգելել աթերոսկլերոզը:
Բարձր խոլեստերինի պարունակությամբ սնունդը, աղտոտված միջավայրը և վնասակար սովորությունները խորացնում են նմանատիպ հիվանդությունների զարգացումը, այդ պատճառով էլ անոթների մաքրում անհրաժեշտ է իրականցնել առնվազն տարեկան մի անգամ:
Ահա մի քանի ժողովրդական միջոց՝ անոթները մաքրելու համար:
Մեղր+ընկույզ
5 ընկույզ մանրացրեք, ավելացրեք 1ճ.գ. մեղր, մի պտղունձ դարչին և մի պտղունձ չորացրած կոճապղպեղ, լավ խառնեք և թողեք, որ 1 օր թրմվի սառնարանում: Օգտագործեք սա օրական 3 անգամ՝ ուտելուց կես ժամ առաջ, 1 թ.գ.:
Սոխի հյութ+մեղր
1/3 բաժակ սոխի հյութը խառնեք 1 բաժակ մեղրի հետ: Ընդունեք այս դեղամիջոցը օրական 3 անգամ՝ ուտելուց կես ժամ առաջ, 1 թ.գ: Այս միջոցը կմաքրի անոթները, կլավացնի իմունիտետը, նաև կծառայի որպես մրսածության դեմ պրոֆիլակտիկա:
Բնական հյութեր
Հատկապես օգտակար է նռան հյութը: Այն անհրաժեշտ է խմել օրական 2 անգամ՝ նախաճաշից և ճաշից 30 րոպե առաջ, կես բաժակ չափաբաժնով: Հերթականությամբ օգտագործեք նռան, գազարի և խնձորի հյութը:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։