Առաջարկում ենք պատրաստել և օգտագործել հզոր դիմակ՝ պարանոցի և դեկոլտեի մաշկը ձգելու և երիտասարդացնելու համար:
Կիրառեք այս դիմակը շաբաթական 1 անգամ: Դա բավական է, որ կարճ ժամանակահատվածում տեսնեք հիանալի տրանսֆորմացիան:
Արդյունքը կապված է ձվի դեղնուցի սննդարար նյութերի, վարունգի հակաօքսիդանտ և կոկոսի յուղի փափկեցնող հատկությունների հետ:
Անհրաժեշտ է.
- 1 վարունգ
- 1 ձվի դեղնուց
- 1թ.գ. կոկոսի յուղ
Ինչ է անհրաժեշտ անել.
- Փոքր չափի 1 վարունգը մաքրել, կտրատել և հարել բլենդերով:
- Խառնել ձվի դեղնուցի և կոկոսի յուղի հետ՝ մինչ միասեռ զանգված կստացվի:
- Խառնուրդը քսել դեմքի, ձեռքերի, պարանոցի և դեկոլտեի մաքուր մաշկին, թողնել, որ կես ժամ ազդի:
- Լվանալ սառը ջրով և մերսել պարանոցի և դեկոլտեի հատվածը սառույցի կտորով: Դա կլավացնի արյան շրջանառությունը:
Եղեք առողջ և գեղեցիկ: