Եթե ունեք լյարդի հետ կապված խնդիրներ, նախ և առաջ խուսափեք ալկոհոլից և յուղոտ տապակած ուտեստներից, ավելի շատ կանաչ բանջարեղեն և մրգեր կերեք, շաբաթական 3 անգամ կատարեք ֆիզիկական վարժություններ:
Առաջարկում ենք լյարդը ճարպերից մաքրող միջոց, որը կարող եք պատրաստել տան պայմաններում:
Անհրաժեշտ է.
- 1/2 բաժակ չամիչ
- 1 կիտրոնի հյութ
- 1 բաժակ կտրատած բազուկ
- 2 բաժակ ջուր
Կաթսայի մեջ ջուր լցրեք և հասցրեք եռման աստիճանի: Երբ այն եռա, ավելացրեք չամիչն ու բազուկը: Անջատեք կրակը, երբ խառնուրդը սկսի եռալ, ծածկեք կափարիչով և թողեք, որ 1 ժամ թրմվի:
Մանրացրեք բլենդերով և ավելացրեք կիտրոնի թարմ քամած հյութը: Լավ խառնեք՝ մինչ միասեռ զանգված կստացվի:
Խմեք օրական 2 անգամ՝ 200մլ չափաբաժնով. 1 անգամ առավոտյան՝ դատարկ ստամոքսին և երկորդ անգամը՝ ճաշից առաջ: Շարունակեք բուժումը 10 օր և 2 շաբաթ անց կրկնեք կուրսը:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։