90-ականներից փախածները. 5 նշան, որ ձեր դիմացինը 90-ականների տակ է մնացել

Չնայած որ «Սովետի ժամանակներ»-ը վաղուց անցել են, դեռևս կան մարդիկ, ովքեր այդ ժամանակաշրջանի տակ են մնացել: Նրանց այլևս ոչինչ չի փրկի՝ ո՛չ կրթությունը, ո՛չ լավ կյանքը, ո՛չ էլ ինչ-որ այլ բան:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 5 նշան, որ ձեր դիմացինը 90-ականների տակ է մնացել:

Թանկ-էժան

Այս մարդն ապրում է ուրիշների համար: Ամեն բան, որ նա գնում է, այնպես է ուզում անի, որ հարևանը նախանձի: Լինի դա iphone, թե վարկով գնած ավտոմեքենա, որի վարկը ինքը պետք է տասնամյակներով վճարի, թե դիզայներական կոշիկներ, որ գնել է 6 ամսվա աշխատավարձով. այս ամենը վկայում է, որ ձեր դիմաց 90-ականներից մարդ է: Նա փորձում է բոլորին ապացուցել, որ հաջողակ է և ունևոր, այդ իսկ պատճառով էլ հնարավորինս աչք ծակող տեսք է ունենում: Սակայն, եթե ուշադրություն դաձնենք իսկապես մեծահարուստ մարդկաց վրա (Բիլ Գեյթս, Մարկ Ցուկերբերգ), ապա կտեսնենք, որ նրանք բավականին պարզ են հագնվում և չեն փորձում իրենց ֆինանսական կարգավիճակն ի ցույց դնել:

«Պանյատներ»

Նման մարդկանց համար օրենք գոյություն չունի: Ինչի՞ համար, չէ՞ որ կարելի է բոլոր հարցերը «պանյատներ»-ով լուծել: Աշխարհը վաղուց առաջ է անցել, իսկ այս հազվադեպ նմուշները դեռևս «Բրիգադա»-ի տպավորությունների տակ «բեսպրիդել» են սարքում:

Ապրել մեկ օրով

ԽՍՀՄ-ի տարիներին ոչ ոք ապագայի մասին չէր մտածում, բոլորն ապրում էին մեկ օրով: Դա ինչ-որ տեղ հասկանալի է, քանի որ այն տարիներին երկրի տնտեսությունն անկայուն վիճակում էր, մարդիկ աշխատավարձ չէին ստանում և չգիտեին, թե ինչ կլինի իրենց հետ: Այժմ իրավիճակը զգալիորեն փոխվել է, սակայն դեռևս կան մարդիկ, ովքեր այդ ռեժիմով են ապրում: Անպետքական իր գնե՞լ և տարիներով տոկոսներ վճարե՞լ, ինչո՞ւ ոչ, մեկ անգամ ենք ապրում: Ոմանք սա կյանքը վայելելու ունակություն են անվանում, իսկ մյուսները՝ թեթևամտություն և անհեռատեսություն:

Կրթության և զարգացվածության բնագավառում մեծ բաց

90-ականների մարդիկ կարծում են, որ առանց դիպլոմի հնարավոր չէ: Եվ կապ չունի, որ այն շատ հնարավոր է տանը մի տեղ ընկած մնա, փոշին՝ վրան, կարևորը՝ լինի, կարևորը՝ ասեն, որ բարձրագույն կրթություն ունեն, իսկ որակը հազարերորդական բան է, դիպլոմը լինի, սաղ՝ հեչ: Նման մարդիկ նաև չեն ընդունում տարատեսակ թրեյնինգներն ու կուրսերը՝ դա խաբեություն և գումարի անիմաստ վատնում համարելով:

Կախվածություն հանրության կարծիքից

Բացարձակապես կարևոր չէ, թե ինչ է զգում 90-ականների մարդը, կարևորը՝ ինչ կասեն մարդիկ: Նրանք իրենք իրենց ցանկությունների և կարծիքի վրա թքած են ունենում, քանի որ պետք է լինել այնպիսին, ինչպիսին բոլորն են, հո իրենք աննորմալ չե՞ն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES