7 միջոց մազերը երկարացնելու և ավելի խիտ դարձնելու համար

Մազերի արագ աճ

Ժառանգականություն, ահա մազերի տեսակի վրա ազդող հիմնական ճգործոնը։ Տարբեր խնամքի միջոցներն, իհարկե, իրենց հետքը թողնում են, բայց այնքան հաճախ ենք լսում, որ եթե բնությունից մազերն այդպիսին են, ապա պետք չէ հույսեր փայփայել ավելի լավը դարձնելու համար։ Մենք համաձայն չենք։ Պետք է։  Այն ամենն ինչ անհրաժեշտ է, մեր իսկ քթի տակ է։

Մազերի խնամքի համար մի քանի մթերքներ են ընդամենն անհրաժեշտ, որոնք հասանելի են ամենուր։ Կոսմետիկ միջոցները գուցե մակերեսորեն տեսք են հաղորդում մազերին, բայց չեն բուժում ներսից և մազերի աճը դրանցից արագանում։ Մենք ձեզ կառաջարկենք 7 դիմակ, որոնք 1 ամիս անց արդեն ցանկալի արդյունք կտան։

Մեծամասնության մոտ, մազերը 1 ամսվա ընթացքում 1,5 սմ են երկարում, այսինքն՝ օրական 0,35 մմ։ Մտածել, որ մեկ ամսվա ընթացքումհնարավոր է 20 սմ երակարացնել մազերը, պարզապես անմտություն է։

Ամռանը մազերն ավելի արագ են աճում, քան ձմռանը։ Իսկ որոշ մարդկանց մոտ մազերի աճը ցերեկն ավելի ակտիվ է, քան գիշերը։ ինչեր ասես, որ չեն անում աղջիկները մազերի աճը խթանելու համար։

7 միջոց մազերի աճը խթանելու համար

Ուսումնասիրեք բոլոր տարբերակները, ընտրեք ձեզ հարմարը, փորձեք դրա արդյունավետությունը։ Հետո կարող եք մյուս տարբերակներից փորձել, քանի որ բաղադրիչները բնական են և միայն ձեր օգտին են աշխատելու։

Ալոե

Ալոեի տերևները երկու մասի բաժանեք և քամեք հյութը, որը մերսող շարժումներով տարածեք գլխամաշկին։ Դա կօգնի, որ հյութն ավելի խորը ներթափանցի և բարելավի արյան շրջանառությունը։ Թող այդպես մնա 2 ժամ, կամ նույնիսկ կարող եք գիշերը քնել, առավոտյան լվանալ մազերը։

Խնձորի քացախ

Մազերը լվանալուց հետո, կոնդիցիոների փոխարեն օգտագործեք խնձորի քացախ։ Մի լվացեք, այլ պարզապես լցրեք մազերի վրա և ֆենով չորացրեք մազերը։

Ձվի սպիտակուց

Առանձնացրեք ձվի երկու սպիտակուց։ Քսեք մազերին, պոլիէթիլենով ծածկեք գլուխը և գլխարկ դրեք։ Թող մնա 40 րոպե, որից հետո լվացեք։

Մանանեխի փոշի

Տաք ջրի մեջ 2 ճ/գ մանանեխի փոշի ավելացրեք։ Ավելացրեք սպիտակուց, 2 ճ/գ կռատուկի յուղ, 2 ճ/ գ շաքարավազ։ Ստացված զանգվածը քսեք մազերին։ Պոլիէթիլենով ծածկեք 1 ժամ, որից հետո լվացեք։

Կոնյակ

Կոնյակը և ձուն խառնեք։ Ավելացրեք մի փոքր ձիթապտղի ձեթ։ Քսեք արմատներին և տարածեք մազերի ողջ երկարությամբ։ 1 ժամ անց լվացեք և չորացրեք մազերը։

Լիմոն

Կես սոխի և 1 թ/գ կռատուկի յուղը խառնեք 1 հատ լիմոնի հյութի և թվի սպիտակուցի հետ։ Տաք զանգվածը քսեք մազերին ողջ երկարությամբ։ Մեկ ժամ անց լվացեք։

Դարչին

2 թ. գ. դարչինը 4 թ․գ․ացեք շամպունով։

Մեկ փորձից հետո հաստատ արդյունք չեք նկատի։ 1 կամ 1,5 ամիս անց, արդյունքն արդեն ակնհայտ կլինի, եթե մինչ այդ շաբաթական գոնե 2-3 անգամ օգտագործեք այս դիմակները։

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES