7 կարևոր փաստ սուրճի մասին, որ բոլոր սուրճասերները պետք է իմանան

Բնական սուրճի օգտակարությունը

Մեզնից շատերը կարծում են, որ սուրճը կախվածություն է առաջացնում։ Առավոտյան մեկ բաժակ տաք սուրճըն արդեն ավանդույթ է դարձել։ Աշխարհի բոլոր բժիշկները չեն դադարում սուրճի սիրահարներին ներկայացնել օրգանիզմի վրա դրա վատ ազդեցության մասին։ Բայց արդյոք այնքան սարսափելի է, որքան նկարագրում են։ Եկեք տեսնենք

Պարզվում է, Բեթհովենը նույնպես սուրճի սիրահար է եղել, նա օրական 60 անգամ սուրճ էր խմում և ապրել է 83 տարի։

Մենք ձեզ կապացուցենք, որ սուրճը ոչ միայն վատ ազդեցություն ունի, այլ նաև օգնում է շատ խնդիրներից ազատվել։

7 ապացուցված փաստ սուրճի մասին

1․ Բարձրացնում է ուղեղի ակտիվությունը 

Գիտեի՞ք, որ սուրճն օգնում է ավելի ուշադիր և կենտրոնացված լինել։ Բայց դա դեռ ամենը չէ․․․ Պարզվում է, որ շաքարավազով սուրճը կարող է ուղեղի աշխատանքն արագացնել, և դա գլյուկոզայի և կոֆեինի շնորհիվ

2․ Բարձրացնում է ճնշումը

Եթե տառապում եք ցածր ճնշումով, մեկ բաժակ սուրճը հիանալի դեղամիջոց է ձեզ համար։ Բայց հիպերտոնիկները լավ կանեն խուսափեն սուրճից, քանի որ պուլսն ավելի արագ է սկսում աշխատել։ Բայց հիպերտոնիկները կարող են խմել մեկ բաժակ սուրճ՝ չմտածելով ճնշման բարձրացման մասին, քանի որ օրգանիզմը կսկսի սովորել դրան։

3․ Ամրապնդում է իմունային համակարգը

Գիտնականներն ապացուցել են, որ որքան շատ եք թարմ պատրաստած բնական սուրճ խմում, այնքան քիչ է ժամանակից շուտ մահանալու հավանականությունը։ Օրական ամենանորմալ չափաբաժինը՝ 3 բաժակն է։ Այս ըմպելիքն ամրապնդում է իմունային համակարգը, լյարդի աշխատանքը, սիրտ-անոթային համակարգը և բարելավում է ստամոքս-աղիքային տրակտը։

4․ Օգնում է ազատվել գլխացավից

Եթե գլխացավ կամ միգրեն ունեք, խմեք սուրճ։Իհարկե, այն չի կարող փոխարինել ցավազրկող միջոցներին, սակայն կոֆեինը նման դեղահաբերի բաղադրության մեջ կոֆեին են ավելացնում, քանի որ այն բարձրացնում է դեղի արդյունավետությունը 40 %-ով։

5․ Օգնում է ազատվել սթրեսից և դեպրեսիայից

Երբ սուրճ եք խմում, ակտիվանում են դոպամինը և սերոտոնինը, որոնք տրամադրության գործոններն են։ Կոֆեինը, որ միայն սուրճի մեջ կա, կենտրոնական նյարդային համարգի վրա լավ ազդեցություն է ունենում, ինչն էլ ձեզ օգնում է ազատվել դեպրեսիայից

6․ Բարելավում է հիշողությունը

Խոսքը կարճատև հիշողության մասին է, բայց դա նույնպես լավ է, քանի որ ի սկզբանե տեղեկատվությունը պահպանվում է կարճատև հիշողության մեջ, որից հետո  տեղափոխովում՝ երկարատև

7․ Օգնում է նիհարել

Կոֆեինը բարձրացնում է լեպտին հորմոնի քանակությունն օրգանիզմում, ինչն էլ հանգեցնում է քաշի պակասեցման։Ապացուցված է, որ սուրճ սիրողներն ավելի քիչ են գիրանում, քան նրանք ովքեր չեն օգտագործում սուրճ։

Եթե սիրում եք սուրճ, ձեզ մի զրկեք այդ հաճույքից։ Բայց մի մոռացեք, որ բնական սուրճն է օգտակար, իսկ լուծվող սուրճերն այնքան քիմիական նյութեր են պարունակում, որ լավ կանեք խուսափեք դրանցից։

Առողջ եղեք։

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES