7 եղանակ օրիգինալ օծանելիքը կեղծից տարբերելու համար

Օծանելիքը կարող է դառնալ  քո կերպարի մասնիկը։ Քո անհատական բույրի ընտրությունը կարող է պահանջել շաբաթներ, երբեմն՝ ամիսներ։ Եվ ահա, օծանելիքը գտնված է և դու երջանիկ մոտենում ես դրամարկղ։ Բայց այստեղ ընկերուհիդ քեզ կանգնեցնում է – «Ինչո՞ւ ավելի շատ վճարել: Հիմա կեղծիքները ամենուր են, ինտերնետում կարելի է ավելի էժան գնել»:

Լավ օծանելիքն արժե մեծ գումարներ: Վատ կլինի, եթե թույլ տանք, որ այն կեղծեն: Ինչպե՞ս տարբերակել, թե որտեղ է բնօրինակը և որտեղ՝ ոչ: Մենք պատրաստել ենք պարզ և արագ ուղեցույց, որը կօգնի ձեզ ապարդյուն գումարներ չվատնել։

Ցելոֆանե փաթեթավորումը

Այն պետք է լինի շատ կոկիկ և կատարյալ  ձգված: Եթե փաթեթավորումը առանձնանում է տուփից կամ ունի ծալքեր է, սա առաջին ազդակն  է, որ Ձեզ մոտ կեղծ օծանելիք է: Ի դեպ, կարերը նույնպես պետք է լավ պատրաստված լինեն ՝ ոչ ավելի, քան 5 մմ հաստությամբ և առանց սոսինձի հետքերի։

Ստվարաթուղթը փաթեթի ներսում

Բնօրինակ օծանելիքների համար արտադրողները պատրաստում են լրացուցիչ ստվարաթղթե ձևավորում /կոնստրուկցիա/, որոնք կարող են լինել մի քանիսը: Այս ամենը արվում է  նրա համար, որպեսզի ապրանքը չվնասվի: Կեղծիքների դեպքում  նման ձևավորումները կամ ընդհանրապես չեն լինում, կամ շատ վատն  են։

Փաթեթավորման վրա կատաված գրառումները

Ուշադրություն դարձրեք դրանց ճշգրտությանը և տպագրության որակին: Նրանք չպետք է հեշտությամբ մաքրվեն կամ արվեն էժանագին ներկով։ Ահա, ի դեպ, սխալ տպագրված բնապահպանական նշանի օրինակ: Սլաքը պետք է լինի սև վերևամասում, և ոչ թե հակառակը:

Դիզայն

Հաճախ կեղծիքներում փոքր-ինչ փոխվում է անվանումը կամ սրվակի  դիզայնը: Սա ազատում է անբարեխիղճ արտադրողներին ինչպես արտադրողի, այնպես էլ գնորդի պահանջներից, ուստի մի զլացեք ինտերնետում բնօրինակ լուսանկարը գտնելու և համեմատելու համար։

Սրվակի կափարիչը

Այն պետք է ամուր փակի շիշը, չշարժվի և դուրս չթռչի: Բոլոր նկարները պետք է լինեն սիմետրիկ: Կափարիչի ծածկույթի վրա չպետք է լինի սուր քերծվածքներ առաջացնող եզրեր:

Սերիական համարը

Ինչպես  շշի, այնպես էլ փաթեթի վրա այն պետք է համընկնի: Ուշադրություն դարձրեք, որ շիշի վրա սերիական համարը պետք է տպագրված լինի գործարանային մակնշմամբ, այլ ոչ թե սոսնձված։

Ապակին

Այն չպետք է ունենա օդային փուչիկներ: Սրվակը պետք է լինի հարթ և սիմետրիկ, իսկ կարերը՝ բարակ և կոկիկ:

Կան շատ ակնհայտ կեղծիքներ, բայց որոշները դուք անմիջապես չեք տեսնի: Եթե օգտվեք այս խորհուրդներից, ապա շատ ավելի հեշտ կլինի տարբերակել, թե ինչ ունեք ձեր ձեռքում։

Ի դեպ, եթե դուք կամ ձեր ընկերներից մեկը պատրաստվում եք սմարթֆոն գնել, ապա մենք ունենք նաև այս թեմայի վերաբերյալ մի քանի լավ խորհուրդներ։ Մենք վերջերս ենք պարզել՝ ինչպես պետք է հասկանալ, որ Ձեր նոր հեռախոսը կեղծ չէ։

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES