7 բան, որ անում է կինս, որոնց համար ես պաշտում եմ նրան

Ես ու կինս 8 տարի հանդիպել ենք, հետո ամուսնանացել։ Մենք շատ բաների միջով ենք անցել և ես նրան շնորհակալ եմ։ Եվ ես հասկացել եմ պատճառը, թե ինչու երբեք այլ կանանց ուղղությամբ չեմ նայում։ Հասկացա, երբ տեսա ընկերներիս ընտանեկան կյանքը։

Կինս ինձ ազատ է թողնում

Ես միշտ վստահ եմ, որ նա չի փորփրում իմ իրերը, գաղտնի չի ստուգում հեռախոսս։ Ես էլ նրան էմ վստահությամբ պատասխանում։

Կինս ինձ ժամանակ է տալիս

Մեզ համար սկզբունքային է, ամեն հանգստյան օրերը միասին անցկացնել։ Իսկ մնացած օրերը ես ազատ եմ, հանդիպում եմ ընկերներիս, ծնողներիս, գնում եմ նրան նվեր ընտրելու։

Կինս միշտ ճիշտ է

Առանց իրոնիայի և առանց հումորի։ Նա պարզապես չի խոսում այն բաների մասին, որոնցից գլուխ չի հանում։ Ցանկացած հարց նա մանրամասն ուսումնասիրում է, որպեսզի հասկանա ստեղծված իրավիճակի աղբյուրը։

Կինս կարողանում է համոզել ինձ

Բայց նա չի ճնշում ինձ, կամ մանիպուլիացիայի չի ենթարկում։ Նա փաստեր է բերում, թե ինչու պետք է կարծիքս փոխեմ տվյալ իրավիճակում։

Կինս ինձ թույլ չի տալիս վատ վարվել իր հետ  

Ճիշտ է, սկզբում մի փոքր նեղանում եմ, բայց հասկանում եմ և անկեղծորեն գնահատում եմ նրա ազնվությունը։ Անհաջողությունների վրա աչք չպետք է փակել և անընդհատ կրկնել դրանք։

Կինս հասկանում է, որ մենք տարբեր ճաշակներ ունենք

Այդ պատճառով նա ինձ չի ստիպում անել բաներ, որ ինձ դուր չի գալիս։ Ես դրա համար անսահման շնորհակալ եմ նրան։

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES