7 աղջիկներ լքված և կիսաքանդ տունը վերածեցին իսկական դղյակի ու որոշեցին այնտեղ միասին անցկացնել իրենց ծերությունը

Մի անգամ 7 աղջիկ զրուցում էին և հանկարծ մտածեցին, որ հետաքրքրիր կլիներ ծեր տարիքում միասին ապրել։ Այս 7 ընկերուհիներին հաջողվեց մտահղացումն իրականացնել։ Ամեն ինչ սկսվեց 2018-ին։

Այս միտքն առաջացավ աղջիկների մոտ, երբ Գուանջայի մոտ տեսան մի լքված և կիսաքանդ տուն։ Նրանք միասին կարողացան կուտակել 4մլն․ յուան, որն օգտագործեցին այդ տունը վերանորոգելիս։ Այսօր նրանք մի շքեղ առանձնատուն ունեն, որտեղ կարող են բնակվել ծեր հասակում։

7 կանայք աշխատավայրում են ծանոթացել և շատ հեշտությամբ սկսեցին լլեզու գտնել։ Ահա անցել է 20 տարի իրենց ծանոթության պահից։

Չժին Դուն, կարծում էր, որ սա պարզապես ծիծաղելի հումոր էր ընկերուհիների կողմից։ Բոլորն ասում էին, որ 60-ամյակը նշելուց հետո, կտեղափոխվեն այս տուն և երջանիկ կապրեն։

2018 թվականին կանայք գնեցին կիսաքանդ տունը և սկսեցին վերանորոգման աշխատանքները։

Տունը շատ գեղեցիկ և հարմար տեղանքում է։ Մի փոքր հեռու նրձի դաշտերն են։ Այն երեք հարկանի է, 7 ննջասենյակ ունի, հյուրասենյակ, խոհանոց։ Կահույքն ամբողջովին Մարոկկոյից և Հնդկաստանից է բերված։

Ընկերուհիները սիրում են թեյի շուրջ հավաքվել։ Այդ պատճառով կառուցել են նաև բալկոն։

Պատուհանները ամբողջ պատի երկանյքով են ձգվում, ինչի շնորհիվ տունը լուսավոր է։ Այս ամենից բացի, տունն ունի նաև լողավազան։

Կանանցից յուրաքանչյուրն իր զբաղմունքն ունի․ մեկը պատրաստում է, մյուսը բանջարեղենն է կտրատում, երրորդն ուղղակի ուրախացնում է ընկերուհիներին՝ նվագելով։ Ոչ ոք չի ծուլանում։

Ըստ Ջինի, նրանք անկախ կանայք են, բայց իրար միշտ աջակցում են, եթե օգնության կարիք են ունենում։

Ընկերուհիները երազում են այն պահի մասին, երբ կսկսեն այս տանն ապրել։

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES