5 գաղտնիք, որ խնամքով թաքցնում են բոլոր հյուրանոցները

Մենք բոլորս էլ սիրում ենք հյուրանոցները, քանի որ դրանք մեր արկածային ճանապարհորդությունների մի մասն են։ Սակայն շատ քչերը գիտեն, որ նույնիսկ լավագույն հյուրանոցները մի շարք գաղտնիքներ են պահում, որոնց իմացությունն էլ ավելի նպաստավոր պայմաններ կստեղծի Ձեզ համար։

BlogNews-ը Ձեզ է ներկայացնում մի շարք փոքրիկ գաղտնիքներ, որոնք կօգնեն Ձեզ գումար խնայել և պաշտպանել ինքներդ Ձեզ չնախատեսված իրավիճակներում։

Նույն համարը կարելի է վերցնել կես գնով

Հյուրանոցները պատրաստ են հանձնել վերջին ազատ համարները չափազանց մատչելի գներով։ Սակայն նրանք չեն բարձրաձայնում այս մասին, քանի որ մարդիկ հնարավոր է վերցնեն դրանք իրական գներով։ Լավագույն գինը ստանալու համար երեկոյան 6-ից հետո վերցրեք համարները, քանի որ այդ ժամանակ բոլոր համարները ավելի մատչելի են։

Դուք կարող եք գին սակարկել

Համարի գրանցման բոլոր պլատֆորմերը հյուրանոցից գումար են վերցնում՝ ցանկացած գրանցման համար։ Այդ իսկ պատճառով, եթե միանգամից զանգահարեք հյուրանոց, ապա կարող եք մինչև 30% ավելի մատչելի գնով ստանալ նույն համարը. սա առավել հեշտ կստացվի, եթե հյուրանոցը ցանց չէ։

Հյուրանոցներն անվճար ծառայություններ ունեն

Երբ գնում եք հյուրանոց, հարցրեք անվճար ծառայությունների մասին, որոնցից կարող եք օգտվել։ Սովորաբար դրանք ներառում են շշալցված ջրերի մատակարարում, հեռախոսի վերալիցքավորման լարերի տրամադրում և այլն։ Նրանք կարող են նաև անվճար տաքսիներ տրամադրել։

Հյուրանոցը կարող է Ձեզ այլ հյուրանոց ուղարկել՝ առանց Ձեր համաձայնության

Հյուրանոցները հաճած առկայից ավել համարներ են ներկայացնում, որպեսզի ապահովեն բոլոր համարների վարձույթը, եթե ինչ-որ մեկը հրաժարվի համարից։ Այդ պարագայում Ձեզ կարող են այլ հյուրանոց տեղափոխել, սակայն այդ դեպքում դուք կարող եք ավելի բարձրորակ համար պահանջել։

Միշտ չէ, որ սենյակները անթերի մաքուր են

Դուք այդ համարի առաջին բնակիչը չեք, այդ իսկ պատճառով ուշադիր եղեք բոլոր այն բաներին, որոնց հետ շփման մեջ եք լինելու։ Հեռացրեք սպիտակեղենը և նորն ուզեք։ Ձեր բաժակով ջուր խմեք կամ էլ մեկանգամյա բաժակներ ուզեք։

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES