5 բան, որ չպետք է անել ամուսնալուծվելուց հետո. նույնիսկ եթե շատ ցանկանաք

Ամուսնալուծություններն այսօր նույնքան հաճախակի են դարձել, որքան ամուսնությունները։ Մարդիկ ամուսնանում են, հավատալով, որ գտել են իրենց իդեալին, իսկ մի քանի տարի անց՝ գիտակցում են, որ սխալ ընտրություն են կատարել։ Ոմանք լուռ և հանգիստ ամուսնալուծվում են, մյուսները սկանդալներով և երկար դատական գործընթացներով։ Ինչ ճանապարհ էլ ընտրեն, այս մի քանի բանը հաստատ չարժե անել ամուսնալուծությունից հետո

Ձևացնել, որ ամեն ինչ հիասքանչ է

Ամուսնալուծությունից հետո ոմանք փորձում են շրջապատին ապացուցել, որ իրենց կյանքում պարզապես հիանալի է ամեն ինչ, որ իրենց կյանքի լավագույն ժամանակն է։ Փոխում են բնակավայրը, աշխատավայրը, ոը։ Եվ ի վերջո, երբ սթափվում են, փոշմանում են։ Այդ պատճառով, նման ուժեղ սթրեսից հետո կյանքում ցանկացած փոփոխություն անելուց առաջ պետք է լավ մտածել։

Պարզաբանել հարաբերությունները

Իհարկե, ցանկությունը մեծ է վիրավորել, հիշեցնել, թե ինչ ստորն է նա։ Բայց պետք չէ։ Ամուսնալուծության փաստն արդեն իսկ խոսում է այն մասին, որ դուք իրար հարցում սխալվել եք։ Ավելորդ խոսքերով այլևս պետք չէ բարդացնել ամեն ինչ։ Հատկապես, եթե ընդհանուր երեխաներ ունեք։

Նոր հարաբերություններ

Ամուսնալուծությունից անմիջաօես հետո, պետք չէ նոր հարաբերություններ սկսել, փորձել ինքդ քեզ կամ նրան ինչ-որ բան ապացուցել։ Պետք չէ, քանի որ զգացմունքային առումով, դուք դեռ պետք է ուշքի գաք, իսկ սթափ դատել նման վիճակում հաստատ չի ստացվի։

Երեխաների միջոցով մանիպուլիացիայի ենթարկել

Սա վատագույն բանն թ, որ անում են նախկին ամուսինները։ Պետք չէ երեխաներին ձեր հարաբերությունների մասին թյուր բաներ պատմել, որի հետ ստիպված են լինելու ապրել, կամ ի վերջո հոգեբանի մոտ գնալ։

Ընդհանուր ընկերներ

Ամուսնության ընթացքում հաստատ ընդհանուր ընկերներ ձեռք բերած կլինեք։ Ամուսնալուծությունից հետո գույքը կիսելուց բացի, պետք է կիսեք նաև ընկերներին։ Պետք չէ ընտանեկան խնդիրներըբարդել կողմնակի մարդկանց վրա, նույնիսկ եթե ձեր ամենամոտ ընկերներն են, և ստիպել ձեզանից մեկի կողմն անցնել։ Հնարավոր է ընկերներից ինչ-որ մեկն ամուսիններից միայն մեկի հետ շարունակի կապը, դրա հետ նույնպես պետք է համակերպվել։

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES