4 բաղադրիչից պատրաստվող շաքարավազով գլանակներ․ համեղ, օրիգինալ ու պարզ թխվածքաբլիթ

Առաջարկում ենք պատրաստել տարբերվող, բայց միևնույն ժամանակ շատ հեշտ, անուշաբույր ու համեղ թխվածքաբլիթ։ Բաղադրատոմսը պարզ է, պահանջվում են հաշված բաղադրիչներ։

Сахарные трубочки : Выпечка сладкая

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ալյուր՝ 320գ
  • կարագ՝ 200գ
  • շաքարավազ՝ 8ճ․գ․
  • թթվասեր 20%՝ 125գ

 

Պատրաստման եղանակ․

Ալյուրը մաղել խորը տարայի մեջ, սառած կարագը կտրատել խորանարդիկների և ավելացնել ալյուրին։

Խառնել, որ մանր փշուր ստացվի, ավելացնել թթվասերն ու խմոր հունցել։

Պատրաստի խմորը բաժանել 8 մասի։

Յուրաքանչյուր կտորը գրտնակել՝ երկար ուղղանկյուն ստանալով։ Ամբողջ մակերեսին՝ բացի եզրերից, 1/2 ճ․գ․ շաքարավազ շաղ տալ։ Փաթաթել ոչ ձիգ ռուլետի պես և ամրացնել եզրը։

Ռուլետը կտրատել 4-5 մասի, թաթախել շաքարավազի մեջ և թեթևակի գլորել ուղիղ մակերեսի վրա։

Տեղափոխել յուղաթղթով ծածկված տապակի մեջ և ուղարկել մինչ 170° C  տաքացրած ջեռոցը։  Թխել 35-45 րոպե՝ մինչ գեղեցիկ կարմրելը։

Մատուցելուց առաջ ցանկության դեպքում շաքարի փոշի ցանել։

Простой рецепт вкусного печенья! Печенье "Сахарные трубочки"

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES