Մոտ 1 շաբաթ առաջ ընկերոջս ճուտին էի խոսացնում, 8 տարեկան շատ խելացի տղայա… Բակուր Մելքոնյանի հուզիչ գրառումը

Մոտ 1 շաբաթ առաջ ընկերոջս ճուտին էի խոսացնում, 8 տարեկան շատ խելացի տղայա… Բակուր Մելքոնյանի հուզիչ գրառումը

«Արտ Լանչի» հիմնադիր Բակուր Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Մոտ 1 շաբաթ առաջ ընկերոջս ճուտին էի խոսացնում, 8 տարեկան շատ խելացի տղայա։ Հասանք երազանքների թեմային, հարցնում եմ ի՞նչ ես երազում դառնալ, ասում ա գիտնական, ասում եմ բա ինչի՞, ասում ա, որ լիքը գյուտեր հայտնաբերեմ, նոր զե նք եր սարքեմ, որ սրանից հետո թշնшմիներին հաղթենք…։
Возможно, это изображение (1 человек)
Կարճ ասած ինչ հարցնում եմ, ստանում եմ այնպիսի պատասխաններ, որ կուզենայի շատ ու շատ մեծերից լսեի։ Վերջը, մտածում եմ միթե՞ ոչ մի թերություն չեմ գտնելու, որ գոնե որպես պապայի մեծ ընկեր մի բան էրեխուն խորհուրդ տամ))), դե նստած ոնց որ ինքն էր ինձ խորհուրդներ տալիս)։ Վերջի փորձն եմ անում, հարցնում եմ, իսկ չունես ի՞նչ որ թшքուն երազանք, որ պապային չես ասել։ Ճուտը կարմրեց, հասկացա, որ բռնացրել եմ։ Դե թաքուն ցանկությունը իմանալը իմ համար շատ հեշտ խնդիր էր, ճուտը խոստովանեց, որ սիրահարված ա մի երգչուհու (անունը չեմ գրում, գովազդ չլինի էդ երգչուհու))) ու ուզում ա, որ մեծանա ամուսնանա իրա հետ։
Ասում այ բալես, դու գիտես չէ՞, որ մանկության երազանքները որպես կանոն իրականում են, ասում եմ արի էդ մի ցանկությունդ փոխի, պատկերացնում ես մեծանաս ու ամուսնանաս արդեն տատիկ դարձած էդ երգչուհու հետ))) Ճուտը լիաթոք ծիծաղեց ու ոգևորված էն մտքից, որ իր բոլոր ցանկությունները կատարվելու են, կարծես ուզեց մի հատ էլ համոզվի ու հարցնում ա, Բակուր (ինձ բոլոր երեխաները անունով են դիմում) բա դու ի՞նչ երազանք ես ունեցել ու դա կատարվե՞լ ա։
Возможно, это изображение (1 человек и улыбается)
Ասում եմ, էէէ բալես, ուր էր որ ես քո նման ճիշտ երազաքներ պահած լինեի (դե բացառությամբ երգչուհու))), ես քո տարիքում ընդամենը 3 երազանք ունեի, հիմա որ հիշում եմ երազանքներս, ամաչում եմ, ուզում էի դառնալ հայտնի ֆուտբոլիստ, Մերսեդես յաշիկ ունենայի ու Բրազիլիա ճանապարհորդեի։ Իսկ հիմա ֆուտբոլ նույնիսկ չեմ նայում (քարկոծել չկա, չեմ սիրում), Մերսեդես յաշիկ որ ուզեմ հենց հիմա կառնեմ, բայց նվեր էլ տան չեմ քշի, չեմ սիրում էդ մեքենան… Հիմա իմ երազանքները քո երազանքների նման են, ուզում եմ ընենց հզոր երկիր ունենանք, որ էլ երբեք չպшրտվենք, միայն հաղթանակներ տեսնենք… Մեկ էլ ճուտը ըսենց ա ասում (ախր շատ ուշադիր են փոքրիկները), Բակուր բա Բրազիլիա գնացե՞լ ես։ Ասեցի չէ, բայց մեջս նստվածք տվեց, մտածում եմ, դե էս մի մանկական երազանքս էդքան էլ վատը չի, գոնե էդ մեկը իրականացնեմ։
Возможно, это изображение (2 человека и люди улыбаются)
Եվ ահա ես Բրազիլիայում եմ, էն հազվադեպ դեպքերից, երբ պարզապես եկել ենք ման գալու (Արտ Լանչ բացելու համար չեմ Բրազիլիայում)))։
Ձեր փոքրիկների մեջ վեհ երազանքներ սերմանեք, դրանք մի օր իրականանալու են
Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES