Էլլեն Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել, որով շնորհավորել է իր մտերիմ ընկերուհու՝ Ժաննա Բուտուլյանի ծննդյան տարեդարձը:
Գրառումը ստորև ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
Իմ Ժաննան ուրիշ աշխարհից եկած ու իմ տեսած ամենաուրիշ,ամենաաննման ստեղծագործությունն է:Անհուն սիրտ ունի,որտեղ յուրաքանչյուրի համար ներում կգտնվի:Երբեք չի նեղացնի ու չի վատաբանի:Երբ օտար մարդու կյանքից մի դաժան դեպք ես պատմում,վերագրում է իրեն ու երեխայի պես վախենում:Արդեն հասուն է,կյանքի փորձ ունի,բայց մեկ է միամիտ է ու արդարացնում է անգամ ամենաստորին:
Անելանելի,ամենահուզված,ամենալքված իրավիճակներում,ձեռքերս կապվելով ուղեղիս հետ,հավաքում են ինձ ծանոթ ու անգիր հիշվող Ժաննայի համարը:Հանգստացնում է սիրտդ,կարեկցում ու ուզում է ցավդ իր վրա վերցնել:
Իսկ երբ ինքն է ուզում կիսվել,հազար անգամ ներողություն է խնդրում ու կարծում,որ ծանրաբեռնում է դիմացինին:
Մենք միասին որքան ուրախ,այդքան էլ մեռնելու չափ տխուր օրեր ենք ունեցել:Ուզում եմ իսկապես հավատաք,որ սրանք պարզապես խոսքեր չեն ու իմ տված նկարագիրն էլ չնչին է,որովհետև նա ավելին է քան սովորական «մարդը»:
Ներքին ձայն ունի,որն ինչպես աշխատում է իր համար,այնպես էլ իմ ու նրանց,ովքեր ունեն իր օգնության կարիքը:
Դե ասեք ինձ,այսպիսի մարդն ինչի՞ պետք է արժանանա կյանքում:Պատասխանը մեկն է ՝ երջանկության: Բարով ես ծնվել իմ լույս ընկերուհի: Սերս ու հարգանքս քո ու ընտանիքիդ անդամների հանդեպ անսահման է: