28-ամյա ռուս աղջկա ծնողները թույլ չեն տալիս նրան անգամ ինքնուրույն հագնվել. Ամբողջ աշխարհը ցնցված է ԱՅՍ աղջկա տեսքից. ՖՈՏՈՇԱՐՔ

Դեռ վերջերս կենդանի Բարբի տիկնիկի պատվավոր կոչումը պատկանում էր Ուկրաինայի բնակչուհի Վալերիա Լուկյանովային։ Բայց հիմա ամենապլաստիկ աղջկա տիտղոսն ու համաշխարհային համբավը համոզիչ կերպով նվաճել է Կուրգանի բնակչուհի Անժելիկա Չեպրասովան։

Արդեն այսօր նա սոցցանցերի օգտատերերի շրջանում հայտնի է իբրև Անժելիկա Կենովա՝ ռուսական Բարբի։ Աղջիկը միանշանակ տիկնիկի տեսք ունի։ Մի  տոննա դիմահարդարանք, անբանական կատարյալ մարմին ու հագուստ, որն ասես բերված լինի մանկական խանութի վարդագույն դարակներից։  Բնականաբար, աղջիկը հավատացնում է, որ ամեն ինչ բնական է՝ ոչ մի սիլիկոն։

Նրա ծնողները, որոնք լիովին մարդավայել տեսք ունեն, դստեր ծնվելուց անմիջապես հետո որոշեցին իրենց աղջկանից կենդանի տիկնիկ սարքել և փոքրուց հաջողակ մոդելի ապագայի նախապատրաստել։ Առաջինն արդեն հաջողվել է, իսկ սոցցանցերի շնորհիվ, որտեղ հազարավոր մարդիկ  ուշի-ուշով հետևում  են աղջկա կատարյալ կազմվածքին, որը նա այնքան շռայլորեն ցուցադրում է, աղջիկն ունի նորաձևության օլիմպոսին հասնելու բոլոր հնարավորությունները։

Անժելիկայի մայրն, ըստ  էության, դստեր մենեջերն է։ Նա կազմակերպում է Անժելիկայի ամբողջ կյանքը․ ընտրում է հագուստ և ուտելիք ու որոշում, թե ում հետ պիտի շփվի իրենց  դուստրը։

Հարցազրույցներից մեկում աղջիկը խոստովանել է, որ  դեռ ոչ մի անգամ մենակ չի գնացել ժամադրության, ծնողները մշտապես վերահսկում են իրեն։ Սոցցանցերում Անժելիկայի  էջում  բազմաթիվ տղամարդիկ թողնում էին իրենց կոորդինատները՝ երազելով ուղղել այդ  բացթողումը։ Իսկ աղջիկը բավական ակտիվորեն շփվում է իր երկրպագուների հետ։

Նա ունի 165 սմ հասակ, 40 կգ քաշ, իսկ գոտկատեղն ընդամենը 50 սմ է։ Անժելիկան ամեն օր մարզվում է մարզադահլիճում և հավատացնում է, որ երջանիկ է կենդանի Բարբի լինելու և աշխարհի շատ աղջիկների ոգեշնչեու համար։

Վերջերս Անժելիկան սկսեց գանգատվել  երկրպագուներին, որ զանգվածային լրատվամիջոցներն իրեն անվանում են «միանգամայն անօգնական և լիովին ծնողներից կախված տիկնիկ»։

28-ամյա Բարբին համամիտ չէ  լրագրողնների հետ։ Չէ՞ որ  երկրպագուների՝ օրեցօր աճող բանակի շնորհիվ, ինքն ի վիճակի է  լավ վաստակել որպես մոդել։ Եվ, իհարկե, աղջիկը սպասում է, որ շուտով իր դուռը կթակի հարուստ ու սիրունատես մի տղա։  Առայժմ ծնողների խնամակալությունը խանգարում է Անժելիկային հարաբերություններ հաստատել․«Մայրս անընդհատ հետս է, բոլոր տղամարդիկ, ում ճանաչում եմ, սոսկ բարեկամներ են»։

Նա անչափ երախտապարտ է ծնողներին իր կարիքները հոգալու և իրենից աստղ դարձնելու  ձգտման համար։ Միևնույն ժամանակ Անժելիկան հույս է հայտնել, որ ինքն ի վիճակի կլինի նրանցից առանձին ապրել՝ հենց որ իր կյանքում  անբասիր տղամարդու հանդիպի։ Իսկ առայժմ նա ուրախացնում է երկրպագուներին իր տիկնիկային  կատարյալ կյանքի նորոթյուններով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES