20 գեղեցկուհի կմրցի «Միսս Երևան» տիտղոսի համար. ովքեր են նրանք

Նոյեմբերի 23-ին Երևանում կկայանա Միսս Երևան գեղեցկության մրցույթը: Կազմակերպիչների նպատակն է ամենամյա մրցույթով գտնել Երևանցի գեղեցկուհի, որը կհանդիսանա մայրաքաղաքի խորհրդանիշը և ամողջ տարի կմասնակից Երևանում կայանալիք բարեգործական, սոցիալական, նորաձևության, սպորտի և տուրիզմի բնագավառի ծրագրերին:

Բոլոր մասնակիցները ստանալու են Երևանի Սիրուն աղջիկ տիտղոսը: Նրանք ևս մասնակցության հնարավորություն կունենան համայնքային, մշակութային և կոմերցիոն միջոցառումներին:

Մրցույթը բաղկացած է 3 մասից և ցուցադրվելու է հեռուստատեսությամբ: 1-ին փուլ՝ Հավաքագրվում են մասնակիցների տվյալները: Հարցազրույցի միջոցով ընտրվում են մրցույթին համապատասխան չափորոշիչներով գեղեցկուհիներ:

Վարպետաց դասերի շնորհիվ բարելավվում են նրանց հմտություններ:

2-րդ փուլ՝ ԹԵԺ ՊԱՅՔԱՐ

Մասնակիցները բաժանվում են խմբերի և կատարում առաջադրանքներ: Ինտելեկտուալ, խոհարարական, սպորտային և հոգեբանական փորձությունները հաղթահարողները անցնում են հաջորդ փուլ:

3-րդ փուլ՝ ԴԵՖԻԼԵ: Աղջիկներն իրենց հմտությունները ցուցադրում են բեմում և ժյուրին ընտրում է տարվա ՄԻՍՍ ԵՐԵՎԱՆ հաղթողին: Երեկոն ուղեկցվելու է շքեղ շոու ծրագրով և հայտնի հյուրերի ինտերակտիվությամբ: Նշենք, որ գեղեցկության մրցույթի հաղթողը կստանա ավտոմեքենա:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES