Գեղեցիկ արտաքինը դեռևս բավարար չէ, ավելացրեք դրան հմայք, և ողջ աշխարհը ձերը կլինի:
Կինը, որը լիովին վստահ է, որ գեղեցիկ է ի վերջո կկարողանա դրանում համոզել մնացած բոլորին:
Գեղեցկության համար արժի պայքարել: Խելացի կանանց տղամարդիկ նկատում են, գեղեցիկներին՝ հայացքով որսում ամբոխից և միայն հմայիչներին երբեք չեն մոռանում:
Ոչինչ էլ բոլոր կողմերից գեղեցիկ չի լինում:
Համարվում է, որ դեմքի թերությունները պետք է թաքցնել: Սակայն ի՞նչ ասել է թե թերություն: Շատ հաճախ արտասովոր դիմագծերը հարկավոր է ընդգծել, այլ ոչ թաքցնել:
Կանացի հագուստը պետք է գործի փշալարի պես. ծառայի իր նպատակկժին առանց տեսադաշտը փակելու:
Կինը, որը չի սիրում իր տղամարդու թերությունները, առհասարակ չի սիրում իր տղամարդուն:
Սանրվածքն ազդում է այն բանի վրա, թե ինչպես է անցնում օրը և վերջին հաշվով՝ ամբողջ կյնաքը:
Ոչինչ չի դարձնում կնոջն ավելի գեղեցիկ, քան վստահությունը, որ ինքը գեղեցիկ է:
Ո՞վ կհամաձայնվի ապրել մի տղամարդու հետ, ով իդեալական գեղեցիկ է, հմայիչ է և բացի այդ սուրբ է:
Ես կարող եմ ասել ‹‹ոչ›› 12 լեզուներով: Կնոջ համար դա բավականաչափ է:
Դժվար է լինել անթերի, եթե դու ալարկոտ ես: Տղամարդու երևակայությունը կնոջ լավագույն զենքն է:
Բնավորությունը գեղեցկության կարևորագույն բաղադրիչներից է: