12 բան, որ անում էին մեր ծնողները, իսկ մենք, ցավոք, հազվադեպ

Մեր ծնողների, տատիկ-պապիկների կյանքն այնքան տարբեր է մերից։ Եվ խոսքը միայն տեխնոլոգիաներին չի վերաբերում, այլև մարդկային հատկանիշներին, որ ավելի ու ավելի հազվադեպ են հանդիպում մեր օրերում։

Մենք ավելի հազվադեպ ենք իրար օգնության ձեռք մեկնում։ Ժամանակակաից մարդիկ նույնիսկ չգիտեն՝ ինչպես պատասխանել իրենց մեկնած ձեռքին և այդպես էլ օդում թողնում են։

Մենք կոր մեջքով ենք քայլում և մեզանից շատերի մոտ սա սովորություն է դարձել։

Նախկինում ուղիղ մեջք ունենալը շատ կարևոր տարր էր նրանց համար, ովքեր գոնե մի փոքր հարգում էին իրենց մարմինը։

Մենք հազվադեպ ենք ընկերներին հրավիրում մեր տուն։ Հիմա նորաձև է հանդիպել սրճարաններում, առևտրի կենտրոններում։

Մենք հազվադեպ ենք քայլում։ Մեր տատիկներն ու պապիկները քայլում էին ճաշից և ընթրիքից հետո, աշխատանքի գնում էին ոտքով, քանի որ պարզապես հաճելի էր քայլել և որևէ տեղ չշտապել։

Հազվադեպ ենք ընկերների տանը գիշերում։ Ամենագեղեցիկ հուշերից մեկը իմ ընկերների տանն անցկացրած գիշերներն են։

Հազվադեպ ենք զանգահարում մեր մտերիմներին։ Նախկինում հազվադեպ էին զանգահարում, քանի որ թանկ էր, իսկ հիմա, քանի որ միևնույն է։

Հազվադեպ ենք կարդում։ Ավելի ճիշտ կարդում ենք, բայց ոչ գրականություն, ինչը ցավալի է։ Պապիկս հսկայական գրադարան ուներև, իսկ ես՝ մի քանի տասնյակ գիրք հազիվ թե ունենամ։

Մենք հազվադեպ ենք որևէ բան թխում, և առհասարակ, պատրաստում։ Պիցցա ենք պատվիրում, գնում ենք տորթեր, թխվածքաբլիթներ։

Մենք աստղերին չենք նայում։ Քաղաքում գրեթե չեն լինում աստղեր, իսկ քաղաքից հազվադեպ ենք դուրս գալիս, իսկ եթե անգամ գնում ենք, աստղերին հաստատ չենք նայում։

Հենց այնպես նվերներ չենք անում։ Իսկ դա ամենագեղեցիկ բանն է։

Շատ հազվադեպ ենք գնում սրճարան հաճույքի համար։ Պարզապես սուրճ խմելու և զրուցելու։ Այսօր դա հազվագյուտ երևույթ է։

Մենք դադարել ենք երդումներին կարևորություն տալ։ Ավեի հաճախ ենք բաժանվում և չենք փորձում փրկել հարաբերությունները։ իսկ ինչու՞։ Հնարավոր է նորը սկսել։ Մենք դադարել ենք գնահատել ժամանակը, մարդկանց և զգացմունքները։

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES