117 տարի առաջ արված լուսանկարը մինչև օրս սարսափեցնում է մարդկանց․․․1900 թվականի այս հին լուսանկարի գաղտնիքը շշմեցուցիչ է

19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի տարօրինակ լուսանկարները որոշակի առեղծված ու միստիկա են պարունակում։ Հիշեք, թեկուզ, վիկտորիանական դարաշրջանի հետմահու լուսանկարները։ Իսկապես, մարդ փշաքաղվում է։

Վերջերս համացանցում փորձառու բլոգերների համար նոր զվարճանք  սպրդեց։ Այս անգամ ցանկացած օգտատեր կարող է իր ուժերը փորձել որպես ուրվականներ որսացող:

Արտաքուստ դա սովորական  սև-սպիտակ լուսանկար է, որում նկարվելու դիրք են բռնել ջրաղացի 15 աշխատակցուհի։ Լուսնակարն արվել է 1900 թվականին, Բելֆաստում։ Ամեն ինչ կարգին կլիներ, բայց բանն այն է, որ 15 կանանց կադր է ընկել․․․ 16 կին։

Եվ այսպես, կարո՞ղ եք գտնել ուրվականին։ Ուշադիր նայելու դեպքում կարելի է նկատել, որ աջից երկրորդ շարքում նստած աղջկա ուսին  խորհրդավոր անծանոթի ձեռք է դրված։ Ո՞վ է նա։

Պետք է ասել, որ ֆոտոշոփի մասին խոսք անգամ չի կարող լինել, քանի որ այն ժամանակներում ոչ մի ֆոտոխմբագրող ծրագիր չի եղել։

Բացի դրանից, փորձագետները հաստատել են, որ լուսանկարի վրա ոչ մի մանիպուլյացիա չի արվել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES