11:11 – սա յուրահատուկ ժամ է. ահա, թե ինչ է պետք անել այդ ժամին

11։11 երբ պատահաբար նայեք ժամացույցին միանգամից երազանք պահեք, կամ ուղղակի հավատացեք հաջողությանը։

Շատ հաճախ, եբ մարդիկ այս ժամին պատահաբար ժամացույցն են ստուգում, ապա դա հիշել է պետք։ Եվ դա հիմարություն չէ։ Դա իր պատճառներն ունի։

Սկսենք նրանից, որ օրվա մեջ նման համընկնում միայն այդ ժամին է հնարավոր։ Ասում են, որ այդ ժամը «ամբողջական» է, «մաքուր», «կատարյալ»։

Հաճելի է նայել թվային ժամացույցին և տեսնել 4 նույն թվերը։ Մենք սիրում ենք, որ ամեն բան իր տեղում լինի։ Եվ երբ ժամացույցի սլաքներն իրար վրա են լինում, մեզ համար դա իսկական իդիլիա է։

Կա մի հասկացություն, որն անվանում են «Սինխրոնի թեորիա» և այն բացատրում է ժամացույցի վրա 4 հատ մեկերի նշանակությունը։ Մենք բոլորս սիրում ենք կարգ ու կանոն, բայց երբեմն դժվար ենք հասնում դրան։ Եվ երբ ժամացույցի բրա միևնույն թվերն են, մենք ուրախանում ենք և երազանք պահում։

Իսկ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ այս ժամը հատուկ է ստեղծվել։ Որպեսզի մեր պահապան հրեշտակները կարողանան խոսել մեզ հետ այդ ժամերին։

Հենց այդ ժամին, ենթագիտակցաբար մենք ինչ-որ բան ենք ցանկանում։ Դուք կարծու՞մ եք, որ դա պատահականություն է։ Իհարկե ոչ։

Թվաբանների մոտ 11 թիվն ունի իր նշանակությունը։ Այն մաքրության խորհրդանիշն է։ Հենց դա է ամենահարմար ժամը ինքդ քեզ հետ խոսելու, քո ներսում վերլուծություն անելու համար։

Բացի այդ, կա ևս մի բացատրություն՝ ԴՆԹ-ի ակտիվացումը։  Հոգեբանները պնդում են, որ եթե դուք հաճախ եք պատահաբար ժամացույցին նայում այդ ժամին, ապա ավելի կազմակերպված կդառնաք։

Դա նաև Ուժի թիվն է, քանի որ այն երկու թվից է կազմված։

Որոշ մարդիկ այս թիվը բացատրում են նաև որպեսզ ազդանշան, կոդ՝ ինքդ քեզ ավելի լավ ճանաչելու համար։

Իսկ ձե համար սա տարօրինակ չէ՞։ Եկեք տեսնենք՝ պատմության մեջ ինչ նշանակություն են ունեցել թվերը։

11.03.1876- առաջին զանգն է եղել՝ Ալեքսանդ Բելլի շնորհիվ։ Նույնիսկ եթե գումարենք տարեթվի թվերը կտեսնեք որ 11+11  է ստացվում։ 1+8+7+6=22 ՝ 11+11.

11.11.1989 – փլուզվեց Բեռլինյան պատը

Ամսի 11-ին առավոտյան ժամը 11-ին 1918թվականին, ավարտվեց առաջին համաշխարհային պատերազմը և լռության րոպեն սկսվեց ուղիղ 11։11

Իսկ ի՞նչ եք դուք կարծում այս թվերի մասին։ Երբևէ նկատե՞լ եք։

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES