10 աֆորիզմ Զիգմունդ Ֆրոյդից, որոնք կօգնեն Ձեզ բացահայտել կյանքի նրբությունները

Զիգմունդ Ֆրոյդը 20-րդ դարի ամենահակասական գիտնականներից մեկն է։ Իր կյանքի ընթացքում նրան անվանել են թե՛ հանճար և թե՛ խաբեբա։

Կոկո Շանելը Ֆրոյդին անվանել է աշխարհում առաջին արու ֆեմինիստը, քանի որ հենց Ֆրեյդի՝ սեքսուալ հեղափոխության մասին աշխատություններն են դրդել շատ կանանց հավասար իրավունքների մասին մտածել։

Առաջարկում ենք ծանոթանալ Ֆրոյդի 10 աֆորիզմներին, որոնք կօգնեն Ձեզ բացահայտել կյանքի նրբությունները։

Մինչև ինքներդ Ձեզ դեպրեսիա կամ ցածր ինքնագնահատական ախտորոշելը համոզվեք, որ շրջապատված չեք հիմարներով։

Առաջին մարդը, ով քար նետելու փոխարեն անպատվել է դիմացինին, ցիվիլիզացիայի հիմնադիրն է։

Ինչքան ավելի անթերի է մարդն արտաքինից, այնքան ավելի շատ հրեշներ ունի ներսում։

Հիմարության առաջին ախտանշանը ամոթի իսպառ բացակայությունն է։

Մարդիկ շատ ավելի բարոյական են, քան դուք կարծում եք, սակայն շատ ավելի անբարոյական են, քան իրենց են կարծում։

Մարդու անհատականությունը որոշվում է այն խնդրի չափով, որը կարող է հունից հանել տվյալ անձնավորությանը։

Մենք ապրում են այնպիսի տարօրինակ դարաշրջանում, որտեղ առաջընթացն ու բարբարոսությունը քայլում են կողք-կողքի։

Ինտելեկտի ձայնը շատ նուրբ և ցածր է, սակայն այն չի հանգստանում, մինչև չի լսելի չի դառնում։

Անհատի ազատությունը քաղաքակիրթ աշխարհի նվերը չէ. այն գոյություն ուներ այդ աշխարհի կերտումից շատ տարիներ առաջ։

Մենք երբեք այնքան զգայուն չենք տառապանքների նկատմամբ, որքան, երբ սիրահարված ենք։

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES