Մի քիչ աղացած միս, 350գ ալյուր… ինչպես եմ պատրաստում հյուսք-սամսաները

Ով գոնե մի անգամ փորձել է տնական սամսա, հավանաբար դեռ հիշում է դրա անհավանական համը: Համացանցում շատ են սամսայի բաղադրատոմսերը, բայց այսօր ներկայացնում ենք ամենահետաքրքիր տարբերակը:

Թխվածքի համար պետք են շատ մատչելի բաղադրիչներ. սամսան ստացվում է սննդարար, ախորժելի ու գեղեցիկ:

самса

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • կաթ՝ 150 մլ
  • ջուր՝ 150 մլ
  • կարագ՝ 170 գ
  • ալյուր՝  350գ
  • փխրեցուցիչ՝ 1թ.գ.
  • աղացած միս՝ 350 գ
  • սոխ՝ 2 հատ
  • ձու՝ 1 հատ
  • աղ, սև պղպեղ, համեմի սերմ, քունջութ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ.

Խառնել ջուրն ու կաթը, ավելացնել 1 թ.գ. աղ, 20 հալացրած կարագ:

Ավելացնել ալյուրն ու փխրեցուցիչը, խմոր հունցել:

тесто

Խմորը բաժանել 4 մասի, յուրաքանչյուրին գնդիկի ձև տալ: Ծածկել տոպրակով և սրբիչով, սպասել 15 րոպե:

круглые лепешки

Սեղանին ալյուր շաղ տալ, գնդիկը գրտնակել շատ բարակ, հալացրած կարագ քսել:

пласт, смазанный маслом

Եզրերը ծալել դեպի ներս և ստացված ուղղանկյունին կարագ քսել: Նորից ծալել խմորը: Կրկնել նույնը բոլոր գնդիկների հետ: Խմորը դնել տոպրակի մեջ և կես ժամով ուղարկել սառնարանը:

формирование теста

Այդ ընթացքում պատրաստել միջուկը. միսն ու սոխը մանր կտրատել, համեմել աղով, պղպեղով, համեմի սերմով և խառնել:

начинка

Սեղանին ալյուր լցնել, դնել խմորի առաջին կտորը, գրտնակել և կտրել 4 հավասար մասերի:

разрезание теста

Փոքր կտորը էլի գրտնակել, որ դառնա ուղղանկյունաձև: Մեջտեղի մասում կտրվածք անել՝ մինչև վերջ չհասնելով:

надрезание теста

Երկու կեսերի վրա միջուկ դնել, ամրացնել եզրերը: Այժմ երկու կեսերը «հյուսել»: Նույնն անել ամբողջ խմորի հետ:

формирование косички

Սամսաները տեղափոխել յուղաթղթով ծածկված տապակի մեջ, ձու քսել և քունջութ լցնել:

Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 40 րոպե, 180 °С ներքո:

самса на противне

Самса косичкой

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES