Մեր ընտանիքում այս կարկանդակներից բոլորն են սիրում․․․ և աղի, և քաղցր միջուկով եմ պատրաստում

Կարկանդակները շատ հեշտ են պատրաստվում, և հիանալի է այն, որ կարող եք օգտագործել ինչպես քաղցր, այդպես էլ աղի միջուկ։

Կարկանդակները խրթխրթան են, իսկ ներսից՝ փափուկ ու օդային։ Մեր ընտանիքում սիրում են ինչպես մսով ու կարտոֆիլով, այդպես էլ մուրաբայով։

жареные пирожки с повидлом

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ալյուր՝ 400–500գ
  • խմորիչ՝ 7գ
  • շաքարավազ՝ 1ճ․գ․
  • աղ՝ 1թ․գ․
  • ջուր՝ 300 մ;
  • ձեթ՝ 2 ճ․գ․
  • միջուկ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ․

Խորը տարայի մեջ լցնել գոլ ջուր, ավելացնել չոր արագ ազդող խմորիչ։ Այստեղ լցնել նաև շաքարավազ, աղ։ Խառնել։ Խմորիչն ու շաքարավազը պիտի լուծվեն ջրի մեջ։ Ավելացնել 1ճ․գ․ ձեթ։

жареные пирожки с яблочной начинкой

Մաղելով լցնել ամբողջ ալյուրը։ Զանգվածը խառնել գդալով։ Ձեռքերով խմոր հունցել՝ 5-7 րոպե։ Եթե խմորը շատ թույլ ստացվի, կարող եք էլի ալյուր ավելացնել։

Խմորը չպիտի լինի շատ պինդ կամ էլ ձեռքերին կպչող։ Դրան գնդիկի ձև տալ և դնել ձեթով պատված տարայի մեջ։ Ծածկել տոպրակով։

Սպասել, որ պատրաստի խմորը բարձրանա՝ պահելով այն մոտ 1 ժամ տաք տեղում։ Տրորել և դնել սեղանին։ Ձեռքերին ու աշխատանքային մակերեսին ձեթ քսել։

жареные пирожки

Խմորը բաժանել 20 գնդիկի։ Ծածկել անձեռոցիկով, սպասել 7-8 րոպե։ Այնուհետև յուրաքանյչյուր գնդիկը ձեռքերով տափակացնել, 1ճ․գ․ միջուկ դնել։

Լավ ամրացնել եզրերը, կարկանդակներ ձևավորել։ Տապակի մեջ ձեթ լցնել, տաքացնել, մեջը տապակել կարկանդակները՝ երկու կողմից, մինչ ոսկեգույն դառնալը։

Պատրաստի կարկանդակները դնել անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ ձեթը դուրս գա։

пирожки, жаренные на сковороде

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES