Ինչքան ժամանակ է խոսակցություններ են ինձ հասնում, որ Էրիկ Խաչատրյանին` որդուս տվել են` բիզնես, անթիվ գումարներ և ապահովել են ամեն ինչով (նույնիսկ տնով)…

Լիաննա Խաչատրյանն իր էջում գրել է.


Հարգելիներս, ուզում եմ մի բանի մասին խոսել։ Ինչքան ժամանակ է խոսակցություններ են ինձ հասնում, որ Էրիկ Խաչատրյանին` որդուս տվել են` բիզնես, անթիվ գումարներ և ապահովել են ամեն ինչով (նույնիսկ տնով)։ Ուզում եմ ասել, որ դա չի համապատասխանում իրականության հետ, պարզապես շա՜տ մարդիկ, շա՜տ գեղեցիկ կերպով ձևացրին, որ ամեն ինչով օգնել են Էրիկին։

Դրա փոխարեն ձեռք բերեցին բոլորի մոտ մեծ անուն, սակայն որքան փորձեցի լռել ու չնկատելու տալ ամեն բան ավելի խորացավ։ Որոշեցի խոսել և ասել, որ ոչ մի բան չի փոխվել մեր կյանքում։ Մենք ապրում ենք նույն կյանքով ինչպես մինչև պատ երազմ, աշխատում ենք, իսկ հիմա նաև փորձում բուժել մեր տղային, ում խնդիրների մասին շատ արագ մոռացան բոլորը։ Սակայն այսքանի հետ մեկ տեղ ես շնորհակալ եմ այն մարդկանցից, ովքեր իմ կողքին են եղել:

Եվ ամենա առաջնայինը շնորհակալ եմ Աստծուց, որ հետ բերեց Իմ Լույսին և ես շարունակում եմ աղոթել մեր մյուս տղաների վերադարձի համար ու խոնարհվում եմ մեր բոլոր Անմա հացած Հերոսների առաջ։ Կուզեմ, որ սա տարածեք և շատ մարդիկ իմանան իրականությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES