Եփած բազուկով աղցան․ խորհրդային տարիներին սա միշտ պատրաստում էինք Ամանորին

Առաջարկում ենք պատրաստել շատ օգտակար, գեղեցիկ ու համեղ աղցան, որի հիմնական բաղադրիչը բազուկն է։ Օգտագործվում են միայն բնական, պարզ բաղադրիչներ, իսկ արդյունքն անգերազանցելի է։

Վստահ ենք, որ այն դուր կգա բոլորին։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 2 բազուկ
  • 70 գ բազուկ
  • 1 սոխ
  • 1թ․գ․ քացախ
  • 6 ճ․գ․ ձեթ
  • 1թ․գ․ շաքարավազ
  • աղ՝ ըստ ճաշակի

Եփել բազուկը՝ մինչ լիարժեք պատրաստ կլինի։ Մաքրել կեղևը և երկարավուն կտրատել կամ էլ անցկացնել կորեական գազարի համար նախատեսված կամ էլ սովորական քերիչով։

Սոխը խորանարդաձև կտրատել։ Ընկույզը թեթևակի բովել թավայի մեջ՝ 3-5 րոպե։

Աղցանամանի մեջ լցնել բազուկը, սոխը, սառած ընկույզը։

Առանձին խառնել քացախը, ձեթը և շաքարավազը։

Լցնել բազուկի վրա, համեմել աղով, խառնել, զարդարել ըստ ցանկության ու վայելել։

Свекольный салат с грецкими орехами: рецепт с фото пошагово

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES