Առանձնահատուկ աղցան «Վագր»՝ ամանորյա սեղանի համար․․․ շատ համեղ է, պարզ ու արագ

Առաջարկում ենք պատրաստել այս հետաքրքիր աղցանը, որը տոնական սեղանին կհաղորդի անկրկնելի տեսք։ Բացի այդ, գալիք տարվա գլխավոր կենդանուն սա շատ դուր կգա։

Салат «Тигр» на Новый год

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 350 գ հավի կրծքամիս
  • 1 սոխ
  • 250 գ մարինացված շամպինյոն
  • 5 ձու
  • 3 խոշոր գազար
  • աղ, սև պղպեղ, մայոնեզ
  • սև զեյթուն կամ սև խավիար՝ զարդարելու համար

Պատրաստման եղանակ․

Առաջին հերթին բարակ կտրատել սունկը։ Տապակել ձեթի մեջ՝ մանր կտրատած սոխի հետ միասին, համեմել աղով։ Լցնել մատուցվող ափսեի մեջ՝ գդալի օգնությամբ վագրի գլխի ձև հաղորդելով։ Նայելով պատրաստի աղցանի նկարին՝ դա ավելի հեշտ կանեք։ Մայոնեզ քսել։

Салат «Тигр» на Новый год

Եփած ձուն անցկացնել մանր քերիչով։ Մի շերտով լցնել սնկի վրա, քիչ աղ ցանել ու նորից մայոնեզ քսել։ Չմոռանաք քերած ձվի (առանձին սպիտակուց, առանձին դեղնուց)՝ մի մասը պահել աղցանը զարդարելու համար։

Салат «Тигр» на Новый год

Դրանից հետո մանր կտրատել եփած հավի միսը, մայոնեզ քսել։

Салат «Тигр» на Новый год

Եփած գազարը մանր քերել, լցնել հավի մսից շերտի վրա։ Գազարով սարքել վագրի լեզուն, իսկ սպիտակուցից՝ մռութն ու աչքերի շուրջ հատվածները։ Դեղնուցով առաննացնել վագրի աչքերն ու քիթը։ Սև զեյթունի օգնությամբ կենդանու դեմքին վերջնական տեսք հաղորդել՝ ինչպես նկարում է պատկերված։

Салат «Тигр» на Новый год

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES