Օշոյի հայտնի 19 խոսքերը, որոնք կլուսավորեն ձեր կյանքը

Օշոն բավականին հակասական մտածող է, ում իր կենդանության օրոք շատ երկրներ հռչակեցին Persona non grata, համարում էին աղանդի հիմնադիր և սոցիալիստականության և Գանդիի ուսմունքների ատելի քննադատ: Եվ մարդիկ սկսեցին սիրել նրանց միայն այն ժամանակ, երբ հնդկացի իմաստունը կյանքից հեռացավ։

Նա միշտ ասում էր այն, ինչ անհրաժեշտ էր համարում, բացահայտելով հասարակության և կրոնի ստերը: Օշոն երբեք չէր ձգտում ապագա փառքի և իր հետևորդներին սովորեցրեց ապրել հաճույքի համար, վայելելով կյանքը՝ այսօր, հենց հիմա և այստեղ։

Օշոյի իմաստությունը հեշտ է հասկանալ: Այժմ նրա ուսմունքների ժողովածուները թարգմանվել են աշխարհի ավելի քան 50 լեզուներով: Այս նյութում մենք կկիսվենք լուսավորության հասած մարդու մի քանի մտքերով:

Ես միշտ ասում եմ ճշմարտությունը, նույնիսկ եթե դրա համար անհրաժեշտ է ստել։

Ոչ մի երեխա հիմար չի ծնվում։ Հիմար դառնալու համար կրթություն է անհրաժեշտ։

Եթե հասկանում ես թռչնակին, ապա նրան վանդակում մի պահիր, մի արա այնպես, որ նա ցանկացա փախչել, բայց չկարողանա։ Այնպես արա, որ կարողանա փախչել, բայց չցանկանա։

Թույլ տվեք Ձեզ շքեղություն՝ չշփվել տհաճ մարդկանց հետ։

Դու խնդիրներ ստեղծելու մեծ վարպետ ես։ Պարզապես հասկացիր դա և խնդիրներդ ակնթարթորեն կանհետանան։

Սերը ոչ թե հարաբերություն է, այլև՝ հոգեվիճակ։

Դու ունես միայն ներկա՝ այս պահը, այստեղ։

Քեզ շրջապատող կյանքը գեղեցկացրու։ Եվ թող բոլորը հասկանան, որ քեզ հետ հանդիպելն իսկական պարգև է։

Հնարավորինս շատ սխալներ թույլ տուր, միայն մի բան հիշիր՝ միևնույն սխալը երկու անգամ մի կրկնիր։ Եվ դու կսկսես ծաղկել։

Ամբոխը միայնակներին չի սիրում։ Այն ընդոնում է միայն կեղծ մարդկանց, ովքեր ամեն հարցում ընդօրինաում են իրար։ Ամբոխն արհամարհում է նրանց, ովքեր առանձին են, պաշտպանում են իրենց իրավունքները, ազատությունը, ովքեր վարվում են այնպես, ինչպես իրենք են ցանկանում։

Եթե հարուստ ես, մի մտածիր դրա մասին, եթե աղքատ ես՝ լուրջ մի ընդունիր դա։ Եթե կարող ես ապրել խաղաղության մեջ՝ հիշելով, որ կյանքը ներկայացում է, դու կլինես ազատ բոլոր տեսակի տառապանքներից։ տառապանքը կյանքը չափազանց լուրջ ընդունելու արդյունք է։ Երանությունը՝ խաղի արդյունք։ Կյանքն ընդունիր խաղի պես, ուրախացիր և վայելիր այն։

Չափից շատ լուրջ լինելը սարսափելի դժբախտություն է։

Ոչ ոք և ոչինչ չի կարող ասել քո մասին։ Իսկ ով ասում է, նշանակում է ինքն իրեն է ասում։

Միայն թերարժեքն է մտածում կատարելության մասին։ մտածում գերազանցության մասին: Իրական մարդը, անկեղծ մարդը ո՛չ առաջինն է, ո՛չ վերջինը։ Նա եզակի է և չկան իրենից բարձրներ կամ իրենից ցածրներ։

Դադարիր մտածել, թե ինչպես գտնես և ստանաս սեր և սկսիր տալ։ Սեր տալով՝ դու կստանաս։ Երկու դեպքում էլ ճանապարհ կա։

Երբ մտածում ես, որ ստում ես ուրիշներին, ապա դու միայն ինքդ քեզ ես ստում։

Ինչ տարբերություն՝ ով է ավելի ուժեղ, խելացի, գեղեցիկ, հարուստ։ Ի վերջո, կարևոր է միայն՝ երջանիկ է այդ մարդը, թե՞ ոչ։

Երջանկությունը գալիս է սեփական անձի կարևորությունը զգալիս։

Էգոն հավերժական մուրացկան է, նրան անընդհատ ինչ-որ բան է պետք. և սերը բարեգործական է: Էգոն հասկանում է միայն «վերցնել» լեզուն, «տալ» բառը սիրո լեզուն է:

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES