Քրքում, կոճապղպեղ, սխտոր, լիմոն, խնձորի քացախ. բնության ողջ բուժիչ ուժերով պատրաստված ըմպելիք

Այս ըմպելիքի բաղադրության մեջ մտնում են այնպիսի մթերքներ, որոնք մրսածության և իմունիտետի դեմ պայքարում անփոխարինելի են։ Սիդրն ունի դիֆորեզիկական, տաքացնող, հակամանրէային ազդեցություն, ինչպես նաև մաքրում և արագացնում է ավիշը ակնթարթային իմունոստիմուլյացնող ազդեցության համար:

Իմունիտետը բարձրացնող ժողովրդական միջոց

Բաղադրիչներ

  • 1 գլուխ սող, 1 ոչ մեծ ծովաբողկի արմատ
  • 10 պճեղ սխտոր, 1 լիմոն, 1 թ. գ. աղացած կոճապղպեղ
  • 1 թ. գ. քրքում, 1/4 թ. գ. Կոեյն պղպեղ
  • 150 մլ ծորուն մեղր, 500 մլ խնձորի քացախ

Մաքրիր և կտրատիր սխտորը։ Թող մնա այդպես, որպեսզի դրանում առկա ալինը վերածվի ալիցինի, ինչն էլ հենց սպանում է վիրուսները։

Մանր կտրատիր սոխը, քերիչով անցկացրու ծովաբողկը․․․պետք է մի փոքր սպասես: Լիմոնի հյութը քամիր, քերիր կեղևը։

Սոխը, սխտորը, ծովաբողկը, լիմոնահյութը և բոլոր համեմունքները լցրու բանկայի մեջ, վերջում ավելացրու քացախը։ Ծածկիր մագաղաթե թղթով, և կափարիչով փակիր։ Մեկ ամիս պետք է մնա սառնարանում։ Մեկ ամիս անց, քամիր այն և ավելացրու ջրիկ մեղր։

Պրոֆիլակտիտ և առողջական նպատակներով օգտագործելու դեպքում, դրան պետք է նաև ջուր ավելացնել։ 1 ճաշի գդալին՝ 400 մլ ջուր։

Եթե կծու է ստացվում ըմպելիքը, այն մարդիկ, ովքեր մարսողական և ստամոքս-աղիքային խնդիրներ ունեն, խորհուրդ է տրվում բժշկի հետ խորհրդակցելուց հետո միայն խոսել։

Այս օգտակար ըմպելիքը ժողովրդական բժշկության հարուստ ցանկում միակը չէ։

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES