Քիչ առաջ Սեդրակ Քոչարյանը գաղտնի հավաք է կազմակերպել. ՖՈՏՈ

Ռ. Քոչարյանի ավագ որդի Սեդրակ Քոչարյանը գաղտնի հավաք է կազմակերպել Չարենցի 1 հասցեում, որը մեկնարկել է ժամը 18:15-ի սահմաններում: Համաձայն տեղեկությունների, հավաքին մասնակցում են Քոչարյանի մի շարք աջակիցներ ու ՀՀԿ-ական նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Երբ ժամանել է Սեյրան Օհանյանը, բարևել է տարածքում շուրջօրյա հսկողություն իրականացնող պետավտոտեսուչներին, ինչից հետո վերջիններն անմիջապես լքել են Չարենցի 1 հասցեի հսկման կետը: Հատկանշական է այն հանգամանքը, որ պետավտոտեսչության մեքենայի` դիրքը լքելուց րոպեներ անց, 071AS61 պետհամարանիշի ավտոմեքենայով ժամանել է Սեդրակ Քոչարյանը, ու նշված ավտոմեքենան կայանել է պետավտոտեսչության մեքենայի հսկման կետում:

MAMUL.am-ի տեղեկություններով, հավաքն այս պահին դեռ շարունակվում է:

Քիչ առաջ էլ համացանցում տարածվեց Սեդրակ Քոչարյանի լուսանկարը «հավաքից»: Այն իր էջում տեղադրել է Լևոն Քոչարյանը:

Լուսանկարը մակագրված է այսպես. «Հույժ գաղտնի (0038) հանդիպում Սեդրակ Քոչարյանի հետ»:

Ավելի ուշ կփորձենք հավելյալ տեղեկություններ հայտնել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES