ՀԱՅ֊ԱԴՐԲԵՁԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՎՐԱ ԹՇՆԱՄԻՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ Է ՍՊԱՆԵԼ
Հակառակորդի գնդակից գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել Տավուշի մարզի Կողբ համայնքի բնակիչ Մուշեղ ժիրայրի Աբովյանը:
Մի քանի օրից Մուշեղը կտոներ 28 ամյակը: Չէր հասցրել նույնիսկ ընտանիք կազմել:
Նա երեք քույր ուներ, որոնցից փոքրը միայն այս տարի է ավարտել դպրոցը: Հայրն անտառտնտեսության աշխատակից է, մայրը` տնային տնտեսուհի: Գյուղի օրինակելի ընտանիքներից են:
ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո զորամասում աշխատանքի է անցնում որպես վարորդ: Բայց իրեն լիարժեք զինվորական համարելու ցանկությամբ որոշել էր դիրքերում ծառայել: Բայց ճակատագրական գնդակը կտրեց նրա կյանքի թելը:
ՀՀ ԶՈՒ-ն վստահեցնում է, որ հարվածն անպատասխան չի մնա։
Ալիևը ինչքան ասես կարող է խոսել հակամարտության խաղաղ լուծման մասին, իսկ այս տղային նրա հորն ու մորը վերադարձնել Ալիևը կարո՞ղ է,- գրում է Armlink-ը: