Քիմ Քարդաշյանն անվանական կոնյակի և գինու լուսանկարն է հրապարակել

Ամերիակահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր էջում «Նոյ» գինու և կոնյակի գործարանի արտադրության՝ անվանական գինու և կոնյակի լուսանկար է հրապարակել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ամերիակահայ աստղ Քիմ Քարդաշյանն այցելելու է «Նոյ» գինու և կոնյակի գործարան, որը պատկանում է Գագիկ Ծառուկյանին:

Մեր տեղեկություններով գործարանը անվանական տակառիկ էր պատրաստել Քիմի համար, որի դիզայնը մի քանի անգամ փոփոխվել է, քանի որ վերջինիս սրտով չէր եղել:

Եվ ահա Քիմը իր էջում տեղադրել է անվանական գինու և կոնյակի լուսանկարը:

Կարծես թե Քիմին իրոք դուր է եկել անակնկալը, քանի որ նա ամեն ինչով չէ, որ կիսվում է իր էջում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES