«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանն իր Instagram-ի սթորիներ բաժնում հրապարակել է մի քանի կոլաժներ, որտեղ ցույց է տվել Հայաստանում գտնվելու ընթացքում ստացած նվերները:
«Ես ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել:
Կան դիզայներական հետաքրքիր որոշումներ՝ անուշահոտ օճառներ, զարդեր»,- գրել է Քիմը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ վարչապետը հյուրընկալել էր Քիմ Քարդաշյանին: «Շատ ուրախ եմ Ձեզ իմ գրասենյակում նդունելու համար: Ուրախ եմ, որ Հայաստան այցելելը սովորություն է դառնում Ձեզ համար: Մենք շատ ենք գնահատում Հայաստանն առաջխաղացնելու հարցում Ձեր պատրաստակամությունը:
Դա շատ կարեւոր է: Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է, եւ կարծում եմ՝ այդ հարցում Դուք Ձեր ներդրումն ունեք: Հուսով եմ եւ վստահ եմ՝ դա կշարունակվի»,-ասել էր Փաշինյանը Քիմին:
«Ուրախ եմ, որ այստեղ եք: Ես հանդիպում ունեցա կազմակերպության հետ, եւ տեսա, որ նրանք մեծ ուշադրություն են դարձնում կանանց դերը բիզնեսում մեծացնելու հարցում: Դա հիանալի կլինի տեսնել: Նրանք, կարծես, ասացին, որ բնակչության 50 տոկոսը կանայք են…»,- պատասխանել էր Քարդաշյանը: