Սոցիալական ցանցերում միլիոնավոր հետևորդներ ունեցող, աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյան-Վեսթը կրկին կայցելի Հայաստան՝ մասնակցելու WCIT 2019 Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովին որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ:
Քիմ Քարդաշյան-Վեսթը հանդես կգա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ կքննարկվի, թե ապակենտրոնացված տեխնոլոգիաները որքանով են նպաստել ժամանցի, մեդիայի և լրագրության աշխարհների ժողովրդայնացմանը և թե որքանով են հեղափոխել արվեստի, տեղեկատվության տարածման մեր մեթոդները՝ նոր աստղեր պատրաստելու ճանապարհին:
Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ՝ Քարդաշյանը Թվիթերում գրառում էր արել Հայաստան իր առաջիկա այցի մասին.
«Առաջիկա երկու շաբաթներին կայցելեմ Հայաստան և հույս ունեմ առևտուրը մեծացնելու և հայերի համար նոր աշխատատեղեր ստեղծելու ուղիներ գտնել, ինչը կարող է ներառել ապագայում այնտեղ SKIMS-ի արտադրությունը»,- գրել է նա:
Քարդաշյանը բազմիցս է աչքի ընկել իրա հայանպաստ գործունեությամբ: Վերջերս նա իր ինթագրամյան բազմամիլիոնանոց հետևորդներին ներկայացրեց և գովազդեց հայական հայնի հավելավածներից մեկը:
Իսկ այսօր արդեն նոր ու հրաշալի տեղեկություններ տարածվեցին՝ Քիմ Քարդաշյանի և հայկական գուչիի հետ կապված․ Պարզվում է, որ Քարդաշյանը լսել է Հայաստանում մեծ հնչեղություն ստացած մոդելի մասին:
Ըստ համացանցում առկա որոշ տեղեկությունների՝ Քիմը ցանկություն է հայտնել մեր Գուչիին՝ գեղեցկադեմ Արմինեին ընդգրկել՝ Հայաստանում ծավալվելիք իր ծրագրերի մեջ:
Մնում է հուսալ, որ այս լուրերը համապատասխանում են իրականությանը, քանի որ Արմինեն, իսկապես, որ արժանի է էլ ավելի բարձունքներ գրավելուն: