Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը E! True Hollywood Story ամերիկյան հեռուստաշոուի հատուկ թողարկման ժամանակ կիսվել է Քիմ Քարդաշյանի և իր սիրո պատմությամբ:
Ռեփերի խոսքով՝ հետաքրքրությունը միմյանց նկատմամբ իրենց մոտ առաջացել է իրենց հարաբերությունների պաշտոնական մեկնարկը տալուց տարիներ առաջ:
«Ամեն անգամ, երբ տեսնում էի Քիմին կամ նրա կողքին էի գտնվում, նա ինձ ձգում էր ինչպես մագնիս… Նա ինձ թվում էր բարի, մաքուր, սիրող, խիզախ և ուժեղ կին»,- խոստովանել է Քանյեն:
Քիմը հավելել է, որ իրենք ծանոթացել են 2002-ին, մշտապես շփվել են և աստիճանաբար մտերմացել:
«Նա ինձ հրավիրել էր Փարիզում իր առաջին նորաձև ցուցադրությանը: Այնտեղ էլ սկսվեց մեր սիրավեպը: Բոլորն ասում էին Քանյեին. «Նրա հետ գործ չունենաս: Նա իրապատում շոուի աստղ է», իսկ նա պատասխանում էր, որ իր համար մեկ է, քանի որ սիրում է ինձ»,- ընդգծել է Քիմը:
Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2014 թվականին: Այժմ իրենք մեծացնում են 4 երեխայի ՝ 6-ամյա Նորթին, 3-ամյա Սենթին, 20 ամսական Չիկագոյին և 4 ամսական Փսալմին: Նորթից բացի՝ մյուս երեքը նախօրեին մկրտվել են Էջմիածնում: