Քաղաքապետի իդեալական օրինակ․ այսուհետ ծնողները կազատվեն ևս մի հոգսից՝ շնորհիվ համայնքապետի

Գորիսում Առուշ Առուշանյանի՝ համայնքապետ ընտրվելուց հետո չեն դադարում դրական փոփոխությունները,և իզուր չէ,որ 2018թ․-ին Գորիսը հաղթեց «Բարեկարգ համայնք» անվանակարգում։

Այս անգամ հերթը մանկապարտեզներինն է․

Առուշ Առուշանյանի հանձնարարականով, համայնքի բոլոր ՆՈՒՀ-երին տրամադրվել են գրենական պիտույքներ:

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը համայնքապետարանի մշակույթի, կրթության բաժնի հետ անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարել է բացառել նախկինում ընդունված սովորությունը՝ ծնողներից ընդունել գրենական պիտույքների փաթեթներ:

Համայնքի ղեկավարի հանձնարարականով 11 ՆՈՒՀ-երի միջին և ավագ խմբերի թվով 644 երեխաների համար ձեռք են բերվել երեխաների կրթության արդյունավետ կազմակերպման, տրամաբանությունը զարգացնելու համար նախատեսված դիդակտիկ նյութեր, գրենական պիտույքներ:

Համայնքի ղեկավարը հանձնարարել է նաև շարունակել պարբերական շրջայցերը համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզներ և խստորեն վերահսկել նաև սննդի որակն ու պահպանման պայմանները:

Այս մասին տեղեկացնում է Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES