Փափուկ խոզի մսի բաղադրատոմս, որը պատրաստվում է ընդամենը 30 րոպեում

Խոզի միսը՝ մեղրով

Մենք սովոր ենք, որ ջեռոցում խոզի միսը երկար է պատրաստվում, բայց քչերը գիտեն, որ հնարավոր է ճիշտ պահը գտնել՝ այն անցումային պահը, ոևբ միսը դեռ պատրաստ չէ, բայց ռեզինե էլ չէ։ Մենք ձեզ կբացահայտենք այդ գաղտնիքը։

Խոզի կողամիսը փափուկ մաս է, հենց դա էլ կվերցնենք։ Այս անգամ միսն իսկապես քաղցր կստացվի, քանի որ առանց մեղրի բաղադրատոմսը կիսատ կլինի։

Գաղտնիքը նրանում է, որ անհրաժեշտ է պատրաստել բարձր ջերմաստիճանի տակ և պարբերաբար սուոսւն ավելացնել, որպեսզի միսը չչորանա։

Բաղադրիչներ

  • Խոզի կողամիս 800գ, Մեղր 3 ճ/ գ, Ձիթապտղի ձեթ 3 ճ/գ
  • Լիմոն 1 հատ, Շաքարավազ 45 գ, Սխտոր 3 պճեղ
  • Մանանեխ 2 ճ/գ, Ուրց 2 հատ, Ջուր 1լ, Աղ 45 գ

Խատրաստման եղանակը

1․ Պատրաստենք աղաջուրը։ Մեկ լիտր ջրի մեջ լցրեք աղը և շաքարավազը։

2․ Լվացեք կողամիսը և դրա վրայից ավելորդ և ճարպոտ մասերը կտրեք։

3․ Լցրեք աղաջուրը վրան և փաթաթեք թղթե սրբիչով և դրեք տարայի մեջ։

4․ Պատրաստենք սոուսը։ Մանր կտրատեք սխտորը և վրան ճզմեք լիմոնը։

5․ Խառնեք սխտորը, լիմոնահյութը, ուրցը, մեղրը, ձեթը և մանանեխը։ Խոզի միսը պատեք սոուսով և դրեք ջեռոցը, թողեք 30 րոպե՝ 190 աստիճան ջերմաստիճանի տակ։ Ամեն 6 րոպեն մեկը բացեք, միսը կրկին սոուսապատեք, որպեսզի չչորանա։

Ոմանց համար խոզի մսի և մեղրի համադրությունը տարօրինակ կարող է թվալ։

Քաղցրի և կծվի համադրությունը հիանալի է, և կարող եք ավելացնել նաև մի փոքր աղացած կծու բիբար։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES