Տեսնելով այս լուսանկարները, Դուք կհասկանաք, թե ինչու անտիկվար իրեր գնող-վաճառողները հին «Զինգեր» կարի մեքենաների իսկական որս սկսեցին. ՖՈՏՈՇԱՐՔ

Ձեղնահարկում տատիկի հին իրերը տնտղելով՝ ասես բոլորովին ուրիշ աշխարհում ես հայտնվում։ Քիչ չի՝ ամեն ինչից բառացիորեն պատմության հոտ է փչում, հետն էլ մի քանի իրերի նշանակությունը հասկանալի չէ։

Ներկայիս սերունդը հազիվ թե գուշակի՝ ինչ է թաքնված այս նրբաքանդակ փայտե սնդուկի մեջ։ Փոխարենն ավագ սերնդի մարդիկ անմիջապես կկռահեն դրա պարունակության մասին։

Այո, նման արկղերով էին վաճառվում Պոդոլսկի  մեխանիկական գործարանի կարի մեքենաները, որոնցից երեսուն տարի առաջ ուներ գրեթե ամեն ընտանիք։

Հիշում եմ՝ փոքր ժամանակ սիրում էի զննել տատիկի կարի մեքենան։ Հիանում էի մեքենայի սև լաքապատ կմախքի խայտաբղետ պաճուճանախշերով ու երկար ուսումնասիրում մետաղյա դետալների ցանցկեն դրվագազարդերը։

Ներկայիս կարի մեքենաները վաղուց սովորական գործիքի են վերածվել, ու ոչ մի արտադրողի մտքով չի էլ անցնում դրանք զարդարել։ Իսկ ինչո՞ւ էր  Պոդոլսկի արտադրանքը այդքան պաճուճազարդ։

Պարզվում է՝ Պոդոլսկի  մեխանիկական գործարանի կարի մեքենաները թողարկվում էին դեռ նախահեղափոխական ժամանակներից, որոնց նախատիպը  դարձան նշանավոր «Զինգեր» ընկերության արտադրանքը։ Այն օրերին բագավաճում էր մոդեռն ոճը, և արտադրողները ձգտում էին նույնիսկ սովորական առարկաներն առավելագույնս նախշազարդել։

«Զինգեր» ընկերությունը հիմնվել է 1851 թվականին և շուտով դարձել կարի մեքենաների խոշորագույն արտադրող։ Այս ամերիկյան ընկերության արտադրանքը հայտնի էր ամբողջ աշխարհում։

Բայց 20-րդ դարի սկզբին օվկիանոսից անդին կարի մեքենաներ ներկրելը ոչ շահավետ դարձավ, քանի որ երևան եկան նման արտադրանք թողարկող ու ավելի մատչելի գին առաջարկող մրցակիցներ։ Այդ ժամանակ «Զինգեր» ընկերության ղեկավարությունը որոշեց Պոդմոսկովյեում կարի մեքենաների արտադրություն հիմնել։

Այդ նպատակով Պոդոլսկում գնվում է մեծ հողատարածք։ Այն օրերին քաղաքն ընդամենը 5000 բնակիչ ուներ, ուստի նոր գործարանի կառուցումն անհամեմատ էժան նստեց։ Բառացիորեն  գործարանի կողքին երկաթուղի կար, ինչը ֆաբրիկայի դիրքը չափազանց շահավետ էր դարձնում։

Ընդամենը մեկ տասնամյակ պահանջվեց, որ «Զինգեր»-ի նոր գործարանը դառնա Եվրոպայի խոշորագույն գործարաններից մեկը։  Առաջին աշխարհամարտից առաջ ֆաբրիկան տարեկան 600 հազար կարի մեքենա էր թողարկում։  Միայն ԽՍՀՄ տարածքում ավելի քան 3000 «Զինգեր» ֆիրմային խանութ կար, բացի դրանից, հաճախորդներին փոստով էլ էին ապրանք ուղարկում։

«Զինգեր»-ի արտադրանքը բարձր էր գնահատվում նաև արտերկրում։  Պոդոլսկի կարի մեքենաներն արտահանվում էին եվրոպական երկրներ, ինչպես նաև Չինաստան, Ճապոնիա և Իրան։

Սանկտ-Պետերբուրգում կառուցվում է ընկերության շքեղ գրասենյակը, որը մինչև հիմա զարդարում է Նևսկի պողոտան։ Շենքի արտաքին գեղեցկությունից զատ, ընկերությունը աչքի էր ընկնում մի շարք առաջադեմ տեխնիկական նորամուծություններով, որոնք հիացնում էին 20-րդ դարասկզբի քաղաքացիներին․ վերելակից սկսած՝ տանիքն ավտոմատ կերպով ձյունից մաքրող համակարգով վերջացրած։

Ի դեպ, ներկայումս այդ շենքում է հաստատված «ВКонтакте» ընկերության գլխավոր գրասենյակը։

Բարեբախտաբար, գործարանի սարքավորումները հաջողվում է պահպանել, և 1923-ին «Զինգեր» կարի մեքենաների արտադրությունը շարունակվում է։ Այդ ժամանակ, սակայն, «Զինգեր»-ի  փոխարեն մեքենաները կոչվում էին «Госшвеймашина» և «ПМЗ» (Պոդոլսկի մեխանիկական գործարան)։ «Զինգեր» կարի մեքենաների կառուցվածքն այնքան հաջող էր, որ դրանց թողարկումը մի քանի տասնյակ շարունակվում է՝ ըստ էության, առանց փոփոխոթյունների։ Նույնիսկ դեկորը գործնականում նույնն էր, իսկ նորաձև նախշազարդերը  20-րդ դարի սկզբին դարձան  պոդոլսկյան արտադրանքի ֆիրմային առաձնահատկությունը։

Ի դեպ, հին կարի մեքենաներին բազմաթիվ լեգենդներ են վերագրում։ Դրանցից մեկի համաձայն, «Զինգեր» ընկերությունը 1998-ին հայտարարել էր սերիական «1» թվով սկսվող իր կարի մեքենաների որոնման մասին։ Ասում  էին, որ նման հնություն ունենալու բախտին արժանացածին սպասվում էր 30 հազար դոլարից մինչև 1 միլիոն դոլար դրամական պարգև։ Դա էր պատճառը, որ հնահավաքները (անտիկվար իրեր գնող-վաճառողները) զանգվածաբար սկսում են գնել այդ մեքենաները։ Այդ փաստի առթիվ ոչ մի պաշտոնական հաստատում չի եղել, իհարկե, բայց, ինչպես ասում են՝  առանց կրակի ծուխ չի լինում․․․

Մեկ այլ լեգենդի համաձայն, «Զինգեր»-ի վաղեմի նմուշներն, իբր, պարունակում էին շատ արժեքավոր ազնիվ մետաղ՝  պալադիում։ Համեմատաբար վերջերս էլ ասեկոսեներ տարածվեցին, որ հազվագյուտ կարի մեքենաների ինքնօրինակ ասեղներում հազվադեպ նյութ՝ կարմիր սնդիկ կա։ Ինչպես տեսնում եք՝ հին կարի մեքենաները ավելին  են, քան սովորական մեխանիկական սարքավորում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES