ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսեք, թե ինչպես է Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ քեֆ անում Անկախության օրը

ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցական կառույցների ներկայացուցիչների և ղեկավար կազմի ուղեկցությամբ երեկ Լոռու մարզում էր:

Հանրապետականները Անկախության տոնի կապակցությամբ նախ այցելել էին Վանաձորի զինվորական պանթեոն, այնուհետև միասնական աղոթի մասնակցել Հաղպատի վանական համալիրում և Սուրբ Հովհաննես եկեղեցում։

Պաշտոնական միջոցառումներից հետո ՀՀԿ-ականները նաև խնջույք են կազմակերպել Հաղպատի ռեստորաններից մեկում: Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ պարում Անկախության տոնի

կապակցությամբ կազմակերպված խնջույքի ժամանակ: Խնջույքի մասնակիցներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ բազմաթիվ հրավիրյալներ են եղել, հատուկ աստղեր չեն հրավիրվել, երգել են տվյալ ռեստորանի նվագախմբի մենակատարները:

Այնքան լավ և համոզիչ են քեֆ արել, որ մեր աղբյուրի փոխանցմամբ, նվագախմբի անդամներից մեկը որոշել է ՀՀԿ-ական դառնալ՝ ի հակադրություն ներկա թրենդի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES