Վարչապետի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը: Մարիամը այսօր դարձավ 21 տարեկան: Այդ առթիվ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը իր էջում դստեր հետ լուսանկար է հրապարակել ու գրել՝
Այսօր մեր մեծ դստեր՝ Մարիամի տարեդարձն է, 21-ամյակը: Շնորհավոր իմ չքնաղին, հպարտ եմ, որ իր նման աղջիկ եմ լույս աշխարհ բերել:
Ավելի ուշ Աննա Հակոբյանը իր էջում կիսվել է գեղեցիկ լուսանկարներով, որոնցում ցուցադրել է, թե ինչպես են նշում դստեր ծննդյան տոնը:
Քիչ առաջ էլ Մարիամը իր էջում տեսանյութ հրապարակեց, որում ցուցադրում է, թե ինչպես է քույրիկների հետ փչում իր տորթի մոմերը: