Տապակած կարտոֆիլ՝ պորտուգալական ձևով. անմահական համեղ բաղադրատոմս

Տապակած կարտոֆիլ՝ կճեպով

Եթե մի քանի շաբաթ առաջ ինձ ասեին, որ կարտոֆիլով ուտեստով կարելի է ոչ միայն զարմացնել, այլև պարզապես հիացնել, կախարդել, ես չէի հավատա։ Այս հասանելի բանջարեղենը ցանկացած տնային տնտեսուհու խոհանոցում առկա է՝ տարբեր վիճակներում․ տապակած, խաշած, ջեռոցում պատրաստած, կարկանդակների համար, ապուրների մեջ։ Բայց այս տարբերակը հաստատ դեռ չեք փորձեք։ Արդյունքից հասկացա՝ ինչքան քիչ բան է ինձ հայտնի այս ուտեստի մասին։

Կարտոֆիլը պորտուգալական ձևով ՝խնկունիով և ձիձիթապտղի ձեթով, այնքան համեղ է, որ մեկ բաժինը հաստատ քիչ է լինելու։ Պորտուգալիայում այն մատուցում են մսի կամ ձկան հետ։ Բայց անկեղծ ասած, այն կարելի է ուտել առանց որևէ բանի։

Բաղադրիչներ

  • Կարտոֆիլ 8 հատ, Բուսական յուղ 30 գ,
  • Խնկունի 2 թ/գ, Սխտոր 8 պճեղ,
  • Ձիթապտղի ձեթ 40 մլ, Ծովի աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1․ Լավ լվացեք կարտոֆիլը, եփեք, այնուհետև մի կողմ դրեք առայժմ

2․ Այժմ ամեն մեկը բացեք, այնպես, որ չվնասվի ամբողջ կարտոֆիլը

3․ Ընտրեք՝ ինչ ֆորմայով եք պատրաստելու։ Դրա մեջ լցրեք բուսական յուղ։ Կտրեք սխտորը, դրանք պետք է հավասարաչափ բաշխվեն։

4․ Կարտոֆիլի վրա ճեղք բացեք: Կարտոֆիլը պատեք խնկունիով և կոպիտ ծովի աղով:

5․ Կարագը քառակուսիներով կտրատեք, ամեն կարտոֆիլի վրա 1-2 հատ դրեք, կարող եք մի քանի կաթիլ ձիթապտղի ձեթ ևս կաթեցնել վրան

6․ Միացրեք ջեռոցը՝ 10-200 աստիճան ջերմաստիճանով և տեղավորեք կարոտոֆիլը։

Ըստ իրական բաղադրատոմսի, պետք է թարմ կարտոֆիլով պատրաստել, սակայն դուք կարող եք պատրաստել նրանով, ինչ կա ձեռքի տակ։ Կարող եք մատուցել բանջարեղեններով, այն պարզապես ընթրիքի հիանալի տարբերակ է։

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES