Վիտամիններով հարուստ սերկևիլի օգտակար հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն

Աշունը հարուստ է բազմապիսի մրգերով և բանջարեղենով, հենց տարվա այս  եղանակին մենք կարող ենք վայելել այնպիսի մթերքներ, ինչպիսին են խնձորը, դդումը, խուրման: Սրանց մեջ  հատուկ տեղ է  զբաղեցնում սերկևիլը ամենաուշ հասնող միրգը, բայց դրանից նա չի դառնում ավելի քիչ օգտակար:

Սերկևիլի օգտակարության մասին հայտնի է շատ վաղուց, բայց մենք Ձեզ կպատմենք,թե ինչու է այն օգտակար և ի՞նչ հիվանդություններ է բուժում: Այսուհետև դու նրա կողքից անտարբեր չես անցնի:

Սերկևիլի օգտակար հատկությունները առողջության համար

Սերկևիլը ամենահին բույսերից է: Այն աճում է Միջին Ասիայում, Եվրոպայում, Աֆրիկայում, Ամերիկայում և նույնիսկ Ավստրալիայում: Աշխարհագրությունը լայնարձակ է: Բացի սովորականից կան նաև սերկևիլի մի քանի տեսակներ: Օրինակ չինական սերկևիլ և ճապոնական սերկևիլ: Դրանք բոլորը նման են իրար, տարբերվում են միայն ծաղիկներով: Ճապոնական սերկևիլի մասին խոսում են հունական առասպելներում: Հենց սերկևիլն էր ոսկե խնձորը, որը նվիրեց Պարիսը Աֆրոդիտեին: Դեռևս անտիկ ժամանակներից սերկևիլը համարվում էր ամուսնության, պտղաբերության և սիրո նշան: Բացի հարուստ պատմությունից, սերկևիլը ունի անհավանական թվով օգտակար հատկություններ: Սկզբի համար ասենք, որ սերկևիլը պարունակում է պրովիտամին A,  վիտամիններ E, C, PP և B, ինչպես նաև բազմաթիվ մակրո և միկրոտարրեր:  Պարունակության մեջ մտնում է նաև կալիում, նատրիում և пектиновные նյութեր:

Սերկևիլը օգտագործում են  հիպերտոնիայի, անեմիայի, սկլերոզի և պրոֆիլակտիկայի համար: Այս պտուղները արդյունավետ են նաև տարբեր աղիքաստամոքսային հիվանդությունների բուժման համար:

Այն օգտագործում են նաև սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև միզամուղ միջոց է:

Ե՛վ չինական, և  ճապոնական սերկևիլը հարուստ են երկաթով և լորձանյութով: Լորձանյութը, որը ստանում են սերկևիլի սերմերից, հարուստ է  օգտակար հատկություններով: Այն օգտագործում են  որպես հականեխիչ և փափկեցնող  միջող, ինչպես նաև բրոնխիտի, գաստրիտի, սպաստիկ կոլիտի, շնչուղիների հիվանդությունների ժամանակ:

Սերկևիլի լորձաթուրմը (որի պատրաստման համար անհրաժեշտ է 5:100 հարաբերությամբ ամբողջական սերմերի վրա ջուր լցնել ու մի քիչ թողնել), լավ է աչքերի լվացման համար: Այն լավ սնուցող դիմակ կարող է հանդիսանալ դեմքի մաշկի համար: Սերկևիլի ամենալավ հատկությունը պրոֆիլակտիկան է մրսածության դեմ: Մեծ քանակությամբ C վիտամինի պարունակությունը թույլ է տալիս պաշտպանվել մրսածությունից: Այս պտուղները օգնում են բարձրացնել իմունիտետը և պաշտպանում է  վիրուսային վարակներից:

Այս միրգը նման է տանձին և խնձորին, բայց ուտել թարմ վիճակում այնքան էլ համեղ չէ:  Թարմ սերկևիլը կարող է առաջացնել ստամոքսի գրգռում և նույնիսկ սպազմ: Իսկ վրայի փոշին առաջացնում է հազ: Ինչպե՞ս ուտել սերկևիլը, որպեսզի այն օգտակար լինի: Սերկևիլը ավելի համեղ է ստացվում խոհարարական վերամշակումից հետո: Սերկևիլի  պտուղները կարելի է  եփել մեղրով և կստացվի համեղ դեսերտ:  Կարելի է նաև եփել, անցկացնել մսաղացով և մատուցել ինչպես սոուս:  Կարելի է պատրաստել թեյ, հյութ: Բայց ամենահամեղը մուրաբան է: Ահա մի հրաշալի բաղադրատոմս:

Մուրաբա սերկևիլից ընկույզով

  • 2,5 կգ սերկևիլ,2 կգ շաքար
  • 300 մլ ջուր, 300գ  հունական ընկույզ
  • 1 կիտրոն

Պատրաստման եղանակը

Մանրակրկիտ լվանալ սերկևիլը, ամբողջովին հեռացնելով փոշին: Մաքրել պտուղը: Բաժանել 4 մասի և հեռացնել կորիզները: Որպեսզի մաքրած սերկևիլը չսևանա,այն պահել կիտրոնաջրի մեջ:

Եփել 1-2 րոպե և թողնել սառչի: Ջուրը չթափել: Ամանի մեջ լցնել ջուրը,ավելացնել 700գ շաքար,դնել կրակին, անընդհատ խառնել:

Երբ շաքարը հալվի,ավելացնել սերկևիլը, խառնել և թողնել եռա 10 րոպե: Այնուհետև հավաքել փրփուրը, թողնել  10- 12 ժամ:

Հաջորդ օրը կրկնել նույնը ավելացնելով 700գ շաքար, եռացնել 10 րոպե, թողնել 10-12 ժամ: 3- րդ օրը ավելացնել մնացած շաքարը, ընկույզը և կիտրոնը: Նորից եռացնել տասը րոպե մարմանդ կրակի վրա և պահածոյացնել:

Մուրաբան պատրաստ է: Այժմ դու ունես սերկևիլ նաև ձմռանը:

Սերկևիլը առողջության համար հսկայական օգուտ է տալիս: Բաց մի թող օգտագործելու հնարավորությունը: Պատրաստի՛ր մուրաբան, չէ՞ որ այն ոչ միայն համեղ է, այլ կպաշտպանի մրսածությունից:

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES