«Վինեգրետ» աղցանի արագ պատրաստման բաղադրատոմս. ավելի հարմար քան ավանդականը

Արագ «Վինեգրետ»

Արդյոք գոյություն ունի Վինեգրետ աղցանի դասական բաղադրատոմս, չէ՞ որ յուրաքանչյուր տնային տնտեսուհի այն յուրովի է պատրաստում՝ իր բաղադրատոմսով։ Բաղադրիչների մեծ մասի դեպքում խոհարարները համակարծիք են՝ կարտոֆիլ, գազար, բազուկ, սոխ, ոլոռ։ Իսկ մարինացված վարունգ ոչ բոլորն էլ ավելացնում, շատերը դրա փոխարեն ավելացնում են թթու կաղամբ։ Մեր տանը պատրաստելիս ոլոռի փոխարեն եգիպտացորենի հատիկներ ենք ավելացնում։  Շատ համեղ է ստացվում։

Միայն մեկ մինուս գիտեմ՝ շատ երկար գործընթաց է։ Միայն բազուկը մեկ ժամ և ավելի եփվում է։ Երբեմն, պատրաստելու ընթացքում արդեն ախորժակս կորում է։ Այդպես էր մինչև այն պահը, երբ բացահայտեցի արագ վինեգրետի պատրաստման եղանակը։ Դուք կարող եք եփել բոլոր բանջարեղենները 3 րոպեի ընթացքում։ Իսկ այդ ընթացքում, կտրատեք մյուս բաղադրիչները։

Բաղադրիչներ

  • Բազուկ 1 հատ, Գազար 1 հատ, Կարտոֆիլ 2 հատ
  • Սոխ 1հատ, Մարինացված վարունգ 2 հատ
  • Ոլոռ 300 գ, Արևածաղկի ձեթ 3 ճ/գ
  • Ջուր 3 ճ/գ, Աղ և բիբար ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Կլպեք ճակնդեղը, կարտոֆիլը և գազարը: Կտրատեք բանջարեղենը փոքր քառակուսիների տեսքով, ինչպես սովորաբար անում եք վինեգրետ պատրաստելիս:

Ճակնդեղը դրեք տապակի մեջ, հաստ շերտով: Լցրեք մի քիչ բուսական յուղ և խառնեք:

Տափակեցրեք շերտը: Հաջորդը շերտը՝ ավելացրեք հում գազարը և կրկին տափակեցրեք: Հաջորդ շերտը՝ խորանարդաձև կարտոֆիլն ավելացրեք։

Կաթսայի մեջ ջուր ավելացրեք։ Ֆոլգայով ծածկեք, հետո կափարիչով փակեք։ Մաքսիմալ կրակի վրա եփեք։

Կաթսայի ջուրը մինչ կեռա, ժամանակին հետևեք՝ ուղիղ երեք րոպե։ Անջատեք և այդպես թողեք, որպեսզի բանջարեղենը սառչի։ Կտրատեք սոխը և մարինացված վարունգը։

Ավելացրեք նաև ոլոռը։ Խառնեք, ավելացրեք աղ և շաքարավազ և մատուցեք արագ Վինեգրետը։ Հաջորդ անգամ, երբ կցանկանաս պատրաստել քո սիրելի Վինեգրետը, հիշիր մեր արագ բաղադրատոմսը։

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES