«Վիզ դրեք, մեջտեղից ճղվեք ու այնպես մի արեք, որ ուրիշ ձև հեռանաք». Վահագ Ռաշ

Ռոք երգիչ, կիթառահար Վահագ Ռաշը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի դեպ, պրն վարչապետին մեկդ հասցրեք, որ ժողովուրդը էլի դարձել է տուգանքի առարկա։ Ու անխնա էլի տուգանքներ են գրում։ Ճիշտ-ճիշտ առաջվա պես։

Մեր քաղաքը ու երթևեկությունը այնպիսին է, որ խախտումները անխուսափելի են, հեղափոխությունից հետո արձանագրվում էին ոչ նվազ նշանակություն ունեցող խախտումները։ Հիմա էլի անցել են հին գործելաոճին …

«Հալալ ա ձեզ տղեք, կամերա էիք փակում սկոչով». եթե այս ամենը ձեր բերանից ելած չլիներ, ես լրիվ կողմ կլինեի, բայց մարդկանց տուգանելով բյուջե չեն լցնում, բյուջեն լցնում են ճիշտ ու օպտիմալ աշխատանքով, բանիմաց ու սրտացավ կադրերով, ոչ թե սելֆիամոլ պոպուլիստներով ու անիմաստ տեսախցիկների առաջ խոսակցություններով։

Վիզ դրեք, մեջտեղից ճղվեք ու այնպես մի արեք, որ ուրիշ ձև հեռանաք։ Մինչև հիմա ձեր արած գործը սահմանափակվում է նախկինների բերանը փակելու ապարդյուն փորձերով, որը այդպես էլ չի ստացվում, իսկ նրանց բերանը միայն արդյունավետ աշխատանքը կփակի։

Միշտ հիշեք, ժողովրդի համբերության բաժակը մի օր լցվում է, ու մի մոռացեք, որ այն լցվելու գործում դուք եք նպաստել ու այդ զայրույթը պետք էր դատարկել Հեղափոխությունից հետո։ Այնպես չանեք նախկինների ուդառն էլ ձեր վրա վերցնեք։ Սթափվելու ժամանակն է վաղուց»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES