Վանեցյանը այն օձն էր, որը տաքանում էր հետհեղափոխական Հայաստանի էյֆորիկ գրկում՝ մի օր հայ ժողովրդին ներսից թունավորելու համար

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վանեցյանը, փաստորեն, մտածում էր՝ մեծ վարկանիշ ունի: Վանեցյանը չհասկացավ, թե ումո՞վ ունի այդ մեծ վարկանիշը:

Ո՞վ էր լինելու ինքը և որտե՞ղ, ի՞նչ պաշտոնի, եթե հեղափոխությունը չլիներ ու հանգամանքների բերումով չդառնար ԱԱԾ պետ:

Նա այնքան անհեռատես էր և անադեկվատ, որ հավատում էր, թե առանց Փաշինյանի ինքը որևէ վարկանիշ ուներ:

Վանեցյանը, փաստորեն, այն օձն էր, որը տաքանում էր հետհեղափոխական Հայաստանի էյֆորիկ գրկում՝ մի օր հայ ժողովրդին ներսից թունավորելու համար:

Հորդորս բոլոր մեծամիտ, ինքնահավան երկոտանիներին. չփորձեք հայ ժողովրդի, Հայաստանի նկատմամբ որևէ դավաճանական ծրագիր մշակել:

Նիկոլ Փաշինյանի դեմ որևէ գործողություն գործողություն է հայ ժողովրդի դեմ:

Եվ ուշադրություն. Փաշինյանը ամենևին անտեղյակ մեկը չէ, իսկ ժողովուրդն էլ քնած չէ: Հանգիստ վեր ընկեք տեղներդ»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES