Վանաձորում Շտապ օգնության բժիշկն ու վարորդը մտել են այրվող բնակարան և փրկել տան տիրոջը

Շտապ օգնության բժիշկն ու վարորդը հերոսաբար մտել են այրվող բնակարան և փրկել տան տիրոջը

Վանաձոր քաղաքի Վարդանանց 43 շենքում խոշոր հրդեհ էր բռնկվել, որի մասին ահազանգ էր ստացել հրշեջ-փրկարարական ծառայությունը։Մինչ փրկարարների երկու մարտական հաշվարկը կհասներ դեպքի վայր՝ ավելի օպերատիվորեն այնտեղ են հայտնվում Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը։

Շտապօգնության բժիշկ Տիգրան Աղաբեկյանը և վարորդ Կարեն Գրիգորյանը, վտանգելով իրենց կյանքը, առանց հապաղելու պատշգամբով մտնում են այրվող բնակարան և այտեղից դուրս բերում այրվածքներ ստացած և ծխահարված տան տիրոջը։

Ապա ցույց տալով առաջին օգնություն՝ տեղափոխում են Վանաձորի բժշկական կենտրոն։ Հրդեհն այնքան ուժեղ է եղել, որ այն մարելուց հետո ծխահարված տուժած է հայտնաբերվել նաև 5-րդ հարկում։ Երեխային ևս տեղափոխել են հիվանդանոց։

Տ․ Աղաբեկյանի և Կ․ Գրիգորյանի կատարածն իսկական հերոսություն է։ Հրդեհվող բնակարան մտնելն ընդհանրապես նրանց աշխատանքային պարտականությունների մեջ չի մտնում։ Նրանք այդ քայլին են գնացել սեփական նախաձեռնությամբ՝ վտանգելով իրենց կյանքը։

Ձեր հերոսությունը կյանք է փրկել,- գրում է Armlink-ը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES