«Սև ոսկի»՝ սալորաչիր. այդ գանձի պատրաստման քայլ առ քայլ բաղադրատոմսը

Սալորն այն հազվադեպ մրգերից է, որ պահպանում է օգտակար հատկանիշները նաև չորանալուց հետո։ Սալորից կարելի է պատրաստել համեղ շաքարածոներ։ Վիտամիններով հարուստ քաղցրավենիք։

Ինչպես պատրաստել շաքարածո

Բաղադրիչներ

  • 4 կգ սալոր, 1,5 կգ շաքար
  • 1 բաժակ ջուր
  • 0,5 թ/գ լիմոնի թթու

Պատրաստման եղանակը

Կաթսայի մեջ լցրու շաքարը և վրան ավելացրու ջուր։ Դիր ուժեղ կրակի վրա, մինչև ջուրը եռա։

Եռացող շաքարաջրի մեջ ավելացրու մաքրած սալորները և ուժեղացրու կրակը։ Մի քանի րոպե անց, դրանց հյութը դուրս կգա։ 30 րոպե թող եփվի։ Այնուհետև մաղիչի վրա դիր, որպեսզի հեղոկը թափվի։

Մնացած հեղուկը թող կրակի վրա, որպեսզի պնդանա։ Չմոռանաս խառնել այն։ Թող մի փոքր եռա, որից հետո անջատիր գազօջախը և թող սառչի։

Սառած սիրոպի մեջ ավելացրու սալորի հատիկները և բոլորը միասին թույլ կրակի վրա դիր։ Այնուհետև գդալով սալորները դիր մաղիչի վրա։ Այդպես արա մի քանի անգամ, մինչև սալորները փափկեն և սկսեն փայլել։ Վերջին փորձի ժամանակ ավելացրու լիմոնի աղ։

Դրանք քաղցր մարմելադի համի նման կլինեն։ Լիմոնի աղով և շաքարով պատելուց հետո, դրանք ավելի երկար կպահպանվեն։

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES