Սոցիալական փաթեթով հատկացվող գումարը հնարավոր է կանխիկացնել

Սոցիալական փաթեթի համար հատկացվող գումարն անկանխիկ գումար է, որը փոխանցվում է աշխատողի անվամբ` հատուկ այդ նպատակով բանկում բացված հաշվին` սոցիալական փաթեթի հաշվին: Այդ հաշվի դրամական միջոցները կանխիկացման ենթակա չեն՝ բացառությամբ որոշակի դեպքերի:

Սոցիալական փաթեթի հաշվում առկա ազատ դրամական միջոցները հնարավոր է կանխիկացնել միայն հետևյալ դեպքերում`

• աշխատողի` կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու և սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման ժամանակ (երբ դադարում է նրա` սոցիալական փաթեթ ստանալու իրավունքը, և նրա սոցփաթեթի հաշվին առնվազն երեք ամիս սոցիալական փաթեթի գումարների փոխանցումներ չեն կատարվել): Այս դեպքում սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու համար աշխատողը սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկ է ներկայացնում իր կենսաթոշակի վկայականը, որի պատճենը պահվում է բանկում.

• աշխատողի մահվան դեպքում ժառանգի կողմից` սոցփաթեթի հաշվում առկա միջոցներն օրենքին համապատասխան ժառանգաբար նրան անցնելու ժամանակ, որի դեպքում ժառանգը սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկ է ներկայացնում ժառանգության իրավունքի վկայագիր, որի պատճենը պահվում է բանկում.

• որպես կատարված սոցիալական վճարների փոխհատուցում, սոցիալական փաթեթի հաշվում ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդը, բայց ոչ ավելի, քան նախորդ տարվա ընթացքում ստացման ենթակա աշխատավարձից և ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված ու փոխանցված սոցիալական վճարների չափը:

Այս դեպքում աշխատողը, յուրաքանչյուր տարվա ավարտից հետո, իր սոցիալական փաթեթի հաշվում առկա համապատասխան չափով դրամական միջոցները կանխիկացնելու համար բանկ է ներկայացնում դիմում նախորդ տարվա ընթացքում իր կողմից ստացման ենթակա աշխատավարձից և ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված ու փաստացի մասնակիցների ռեեստր վարողին փոխանցված սոցիալական վճարների չափի մասին հարկային մարմնից տեղեկատվություն ստանալու մասին:

Հարկային մարմնից համապատասխան տեղեկատվությունն ստանում է բանկը` առցանց եղանակով կատարված հարցման միջոցով: Բանկը սույն հարցման պատասխանի հիման վրա աշխատողի` նախորդ տարիների ընթացքում կուտակված սոցիալական փաթեթի գումարները կանխիկ վճարում է աշխատողին, բայց ոչ ավելի, քան տեղեկանքում նշված` հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների չափը:

Սա բխում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասից, ըստ որի՝ սոցիալական վճար կատարող անձն իրավունք ունի սոցիալական վճարների կատարմանն ուղղելու սոցիալական փաթեթի գումարները:

Աղբյուր՝ Իրավաբան.net

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES