Սմբուկ ձմռան համար…այնքան համեղ է, որ անհնար է դիմակայել

Սմբուկը ձմռան համար պահածոյացվող լավագույն մթերքներից մեկն է: Առաջարկում ենք պատրաստել համեղ. կծու և անուշաբույր ուտեստ, որը կարելի է մատուցել և որպես առանձին ուտեստ, և որպես լրացում:

Պատրաստման համար անհրաժեշտ է.

  • սմբուկ՝ 2կգ
  • խորովածի համեմունք՝ 1 տուփ
  • սոխ՝ 3 հատ
  • սխտոր՝ 1 գլուխ
  • շաքարավազ՝ 2ճ.գ.
  • սև աղացած պղպեղ՝ 1թ.գ.
  • աղ՝ 1ճ.գ.
  • քացախ՝ 50մլ

Պատրաստման եղանակ.

Սմբուկը լվանալ, կտրել պոչիկները և կտրատել, ձեթ լցնել, խառնել և տապակել թավայի մեջ՝ բոլոր կողմերից:

Սոխը կտրատել կիսալուսնաձև, խառնել սմբուկի հետ: Սխտորը մանր կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին: Ավելացնել համեմունքը, պղպեղն ու աղը, շաքարավազն ու քացախը: Լավ խառնել և լցնել փակվող տարայի մեջ: Սմբուկը պիտի սեղմված լինի, որպիսի հյութ դուրս տա: Թողնել 7 ժամ:

Դրանից հետո աղցանը մարինադի հետ միասին լցնել ստերիլիզացված բանկաների մեջ:

Կաթսայի մեջ տաք ջուր լցնել, սրբիչ դնել, դնել բանկաները և եռալու պահից սկսած՝ 30 րոպե ստերիլիզացնել:

Փակել բանկաները, շուռ տալ և փաթաթել տաք ծածկոցով:

Բարի ախորժակ:

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES