Կորեական բաղադրատոմսով սմբուկով աղցան պատրաստելու համար պետք են հետևյալ բաղադրիչները.
- երկու սմբուկ, մեկ մեծ գազար, բուլղարական մեկ մեծ պղպեղ,
- մեկ սոխ, համեմ ու մաղադանոս, բուսական յուղ,
- աղ,քացախ և քունջութ (եթե ցանկանում եք)։
Պատրաստման եղանակը.Սմբուկը պետք չէ մաքրել, այլ լավ լվանալ, բարակ շետերով կտրատել, իսկ գազարն անհրաժեշտ է կորեական քերիչով անցկացնել կամ շատ մանր, երկար և բարակ կտրատել։ Ապա պետք է սմբուկի բարակ շերտերը տապակել բուսական յուղի մեջ։
Տապակելուց հետո սմբուկներն արդեն կարելի է դնել մեծ ամանի մեջ և լցնել քերած գազարը, կտրատած պղպեղը և սոխը։ Այս ամենը պետք է մի լավ խառնել ու ավելացնել աղը, քացախը, կտրատած կանաչին։
Արդեն պատրաստված աղցանի մեջ անհրաժեշտ է ավելացնել բուսական յուղն ու թավայի մեջ մի փոքր բոված քունջութը։
Նույն աղցանը կարելի է ավելի կծու պատրաստել՝ ավելացնելով կծու համեմունքներ։
Բարի ախորժակ: