Սինգապուրցի լուսանկարչի սննդակարգը, որը թույլ է տալիս նրան երևալ 25 տարեկան 50-ում

30 տարեկանում երևալ ինչպես 20 տարեկան, սովորել են շատերը, 40 տարեկանում՝ միայն քչերը: 50 տարեկանում պահպանել 30 տարեկանի արտաքին հաջողվում է հատուկենտ մարդկանց:

Շատերը մտածում են, որ դրա մեղավորը գենետիկան է: Ոմանց կարծիքով առանց պլաստիկ վիրահաբույժների ոչինչ չի ստացվի: Մենք կներկայացնենք, թե ինչն է միավորում մարդկանց,ում դեմ ժամանակը անզոր է:

Հիմնականում այդ մարդիկ խիստ հետևում են իրենց սննդակարգին և չեն տառապում ավելորդ քաշից: Սինգապուրյան լուսանկարիչ Չուանդո Տանայի պատմությունը ամենավառ ապացույցներից է։

Երիտասարդության գաղտնիքները

Այս լուսանկարներում պատկերված մարդը 51 տարեկան է: Ինստագրամում նրան տալիս են տալիս են 25 –ից ոչ ավելի, իսկ այդ լուսանկարները նախկին մոդելին բերեցին համաշխարհային ճանաչում: Սակայն իր կատեգորիայում Չուանդո Տանան միակը չէ: Տղամարդը պահպանում է ճիշտ սննդակարգ և հետևում է օրվա ռեժիմին: Այնուհանդերձ նա իրեն չի զրկում ոչնչից, բացի ալկոհոլից և վատ սովորույթներից: Նա ապրում է հագեցած և աշխույժ կյանքով,նրա ամենօրյա մենյուն շատ հասարակ է:

1) Ձու նախաճաշին

Պարզվում է, որ ձու կարելի է և նույնիսկ պարտադիր է ուտել նախաճաշին հաճախ: Քանի որ այն հարմար է որպես առաջին սնունդ, քանի դեռ օրգանիզմը լրիվ չի արթնացել: Բացի այդ ձուն ամբողջովին մարսվում է և էներգիայով ապահովում ողջ օրը:

Չուանդո Տան ուտում է 6 ձու: Դրանք կարող են լինել եփված, կամ օմլետ( ձվածեղ) : Իհարկե պետք է խուսափել շատ յուղից: Հիմնական պայմանը օգտագործել 6 ձվի միայն 2 դեղնուցը, որպեսզի խոլեստերինը չբարձրանա: Մեր հերոսը նախաճաշին օգտագործում է նաև 1 բաժակ կաթ:

2) Վիտամինային բոնուս

Նախաճաշից հետո մեր Սինգապուրցին ուտում է ավոկադո թարմ հատապտուղներով: Երևի հենց սա է թարմ պահում նրա մաշկը:

3) Ավելի քիչ թեյ և սուրճ, ավելի շատ ջուր

Ամբողջ օրվա ընթացքում լուսանկարիչը օգտագործում է հնարավորինս քիչ խառնուրդ պարունակող հեղուկների, նախապատվությունը տալով ջրին: Այն արագ է մարսվում և հանում է օրգանիզմից թույնը:

4) Շատ սպիտակուցներ, քիչ ածխաջրեր

Ճաշին Չուանդո Տան ուտում է հավի միս բրնձով կամ ձկնապուր, իսկ ընթրիքին ուտում է մեծ քանակությամբ կանաչեղեն: Այն կարող է փոխարինվել նաև գրիլ արված բանջարեղենով: Բացի ճիշտ սննդակարգից Չուանդո Տան հետևում է մի քանի կանոնների:

  • Ուտում է քնելուց հինգ ժամ առաջ:
  • Քնում է ինչքան հնարավոր է շուտ և արթնանում նույնպես շուտ:

Ըստ նրա այսպես ավելի շատ բան է հասցնում անել: Մեր հերոսը թուլություն ունի պաղպաղակի հանդեպ և հաճախ է ըմբոշխնում այդ հաճույքը:

Առողջության և գեղեցկության կարևոր գրավականը եղել է և մնում է ակտիվությունը: Լուսանկարիչը պնդում է, որ սիրելի գործով զբաղվելը ուժեղ անդրադառնում է հոգեվիճակի վրա, իսկ այն իր հերթին արտաքին տեսքի: Բացի այդ, մեր հերոսը հաճախ է լինում մարզասրահում, որպեսզի լավ վիճակում պահի կառուցվածքը:

Չուանդո Տանի պատմությունը հիշեցնում է Նորմա Ուիլյամսին, ով 70 տարեկան հասակում ունի 20 տարեկան աղջնակի կազմվածք:

Իրականում սնունդը ազդում է մեզ վրա ավելի շատ, քան մենք կարծում ենք:

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES